«Կվարտալ 95» ստուդիայի դերասանուհի Ելենա Կրավեցը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի խզել կապերը կոլեկտիվի անդամների հետ, որտեղ նախկինում աշխատել է, հայտնում է «Strana.ua»-ն:
«Նախ, Վովան ամեն ինչ ստուգում է: Նա կարդում է տեքստերը»,- ասել է նա:
Դերասանուհին հավելել է, որ սա հետաքրքիր փորձ է, երբ աշխատանքի բերումով պետք է պարոդիայի ենթարկես քո ընկերուհուն (Զելենսկիի կնոջը՝ Ելենային): Կրավեցի խոսքերով, սա իր համար նոր իրավիճակ է:
Բացի այդ, նա հավելել է, որ Զելենսկին չի լքել «Կվարտալ 95»-ի խումբը սոցցանցերում, և նույնիսկ պարբերաբար ինչ-որ բան է գրում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Կվարտալ 95»-ի դերասանը հայտնել է Զելենսկիի նախագահությունից հոգնածության մասին: