Thursday, 28 03 2024
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով

Վիգեն Սարգսյանը ազդեցություն է ունեցել հանձնաժողովի վրա. Ինչպես են զինվորականները դուրս մնացել բնակարան ստանալու գործընթացից

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բավարար ապացույցներ են ձեռք բերվել պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար։ «Քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ կառավարության 07.03.2007թ. թիվ 384-Ն որոշմամբ և ՀՀ պաշտպանության նախարարի 19.03.2013թ. թիվ 287 հրամանով ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող տարածքների, բացառությամբ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից հաստատված ցանկում ներառված տարածքների, որոնք ենթակա չեն սեփականության իրավունքով տրամադրման, անհատույց օգտագործման իրավունքով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին տրամադրման հարցի քննարկման լիազորությունը վերապահված է եղել ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին, որը պետք է ղեկավարվեր ՀՀ կառավարության 07.03.2007թ. թիվ 384-Ն որոշմամբ, սակայն Երևան քաղաքի Գ. Հասրաթյան փողոցի 25/6 շենքի թվով 71 բնակարաններից 29-ի հատկացումների վերաբերյալ որոշում է կայացրել ՀՀ պաշտպանության նախարարը, և այդ բնակարանների հատկացման հարցն ընդհանրապես չի քննարկվել հանձնաժողովի կողմից, իսկ հանձնաժողովի քննարկման արդյունքում նշված շենքի մի շարք բնակարաններ, ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, հանձնաժողովի կողմից հատկացվել են ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել ՀՀ ՊՆ համակարգի մշտական բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների իրավունքներին, վերջիններիս և պետության օրինական շահերին»։

Վիգեն Սարգսյանը շտապեց հայտարարել, որ բնակարանների բաշխման գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան՝ հստակ սկզբունքներով և չափանիշներով:

Փաստաբան Հմայակ Ղարիբյանը «Առաջին լրատվական»-ին ներկայացնում է մանրամասներ, թե բնակարանների բաշխման գործընթացն ինչպիսի ապօրինություններով է տեղի ունեցել։ «Այս գործը սկսվել է նրանից, որ ինձ են դիմել ՀՀ Զինված ուժերի երկու սպա եղբայրներ՝ Արմեն և Արամ Կիրակոսյանները, իրենց խնդրով և ներկայացրել են իրավիճակը, որին առնչվելիս են եղել երկար տարիներ: Մենք քննարկեցինք իրադրությունը, օրենսդրական հիմքերը վերլուծեցինք և միասին որոշեցինք, որ այս գործով արդարության հասնելու միակ ճիշտ ճանապարհը հաղորդում տալն է ենթադրյալ հանցագործության մասին: Այդպես էլ արեցինք: Սկսվեց նյութերի նախապատրաստում: Մենք խնդրել էինք, որ միանգամից քրեական գործ հարուցվեր և դրա համար հիմքերը ներկայացրել էինք»,- նշեց փաստաբանը:

Արմեն և Արամ Կիրակոսյանները երկվորյակ եղբայրներ են, ծառայում են Վազգեն Սարգսյանի անվան համալսարանում, նրանցից մեկը՝ Արմենը, հիմա էլ շարունակում է ծառայել և բարձրաստիճան սպա է՝ փոխգնդապետ․ «Ես մեծ պատվով ուզում եմ ասել, որ հանդիսանում եմ այն զինծառայողների փաստաբանը, ովքեր խիզախել են առաջինը ներկայացնել այս գործը հանրությանը և այն մարմիններին, ովքեր իրավասու են քրեական գործ հարուցել և լուծել այս հարցը: Մենք հասկանում ենք, որ կան մարդկային գործոններ, ենթակայության հարաբերություններ, և կան ռիսկեր իրավապահ մարմիններին դիմելիս, սակայն նրանք չեն ընկրկել այդ ռիսկերի առջև: Ես հարցրել եմ՝ արդյոք պատրա՞ստ են մինչև վերջ գնալ և ընթացքում ծագած խոչընդոտները հաղթահարել, նրանք ասել են՝ այո: Ուրախությամբ եմ ուզում ասել, որ նրանց այդ վարմունքը արդարացված է, որովհետև արդեն մի քանի ամիս է՝ ընթանում է այս նախաքննությունը, և նախաքննական մարմինը բավականին ծավալուն և խոր նախաքննություն է իրականացրել»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում