Թիլի Բյուքենենը կիսամերկ կարգի էր բերում ավտոտնակը, երբ անսպասելի տուն են վերադարձել նրա նոր ամուսնու երեխաները:
Պատմությունը կարող էր անհետևանք մնալ, եթե միջադեպի մասին երեխաները չպատմեին իրենց հարազատ մորը, որն անչափահասներին գայթակղելու մեղադրանքով դիմել է ոստիկանություն: Թիլին պնդում է, որ որևէ խնդիր չի տեսնում տանն առանց ներքնազգեստ շրջելու մեջ, իսկ երեխաների առաջ փորձել է արդարանալ՝ ասելով, որ նրանց հայրը նույնպես առանց վերնաշապիկի է եղել:
Նման փաստարկները չեն բավարարել երեխաների մորը, և դատական առաջին լսումների ժամանակ նա պնդել է, որ կնոջ գործողությունները եղել են կանխամտածված: Այժմ Թիլի Բյուքենենին բանտարկության և 10 տարի սեռական այլասերվածների ցուցակում հայտնվելու վտանգ է սպառնում: Մեծ Բրիտանիայում դատարանի որոշումը կհրապարակվի նոյեմբերի 16-ին: