Հոկտեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Nissan Tiida մակնիշի 36 GZ 790 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86.2 կմ հատվածում, դեպի Իջևան ընթանալիս, Դիլիջանի առաջին ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով ու ծառերին բախվելով, կողաշրջված վիճակում հայտնվել է երկրորդ ոլորանի հատվածում՝ ծառերի մեջ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդին և 4 ուղևորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի բուժանձնակազմը տեղում առաջին օգնությունն է ցուցաբերել նրանց, սակայն վերջիններս հայտնել են, որ իրենց լավ են զգում և հրաժարվել են տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և բժիշկների կողմից օգնություն ստացած ուղևորների ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը կին է եղել, իսկ ուղևորներն էլ՝ նրա ընտանիքի անդամները: