Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

1979 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Շալիկոն «Անի» հյուրանոցում թալանել էր երկու ամերիկացի զբոսաշրջիկի, գողոնը հասցրել էր Թբիլիսի ու անմիջապես վաճառքի հանել իրենց բակում

1979 թվականի ամառային օրերից մեկը Երևանի «Անի» հյուրանոցում հյուրընկալված ամերիկացի երկու զբոսաշրջիկների համար հրաշալի անցավ՝ անկրկնելի տպավորություններ, տեսարժան վայրեր, համեղ ուտեստներ: Նրանք հոգնած վերադարձան հյուրանոցի իրենց սենյակն ու… մուտքի մոտ քարացան:

Սենյակը տակնուվրա էր արված: Նրանց ամբողջ հագուստը, հուշանվերներն ու զարդերը սենյակում չէին…

Դեպքի վայր ժամանած օպերատիվ խումբը պարզեց, որ սենյակի դռան կողպեքը վնասված չէր, դուռը բացվել էր բանալիով:

Պարզվեց, որ հյուրանոցի 7-րդ հարկի հերթապահը սենյակների բանալիները պահում էր միջանցքի ծայրում գտնվող արկղի մեջ:

Ենթադրվում էր, որ գողը ամերիկացիների սենյակի բանալին վերցրել էր այնտեղից, կատարել իր գողությունը, ապա բանալին նորից դրել էր տեղը՝ արկղի մեջ:

Կասկածյալների թվում էին հյուրանոցի աշխատողները, որոնք հերթով հարցաքննվում էին: Միաժամանակ պարզվեց, թե տվյալ օրը ովքեր էին դուրս գրվել հյուրանոցից: Բացառված չէր, որ գողը հենց հյուրերից մեկը լիներ, ով գողությունը «բարեհաջող» ավարտելուց հետո հավաքել էր ճամպրուկը՝ գողոնով հանդերձ ու հանգիստ դուրս էր գրվել հյուրանոցից՝ մինչև ամերիկացիների վերադարձն ու գողության փաստի հայտնի դառնալը:

Պարզվեց, որ մինչև ամերիկացիների վերադարձը հյուրանոցից դուրս էին գրվել հինգ հոգի: Օպերատիվ խմբի ուշադրությունը գրավեց Շալիկո անունով թբիլիսաբնակ հյուրը:

Հյուրանոցի աշխատողները Շալիկոյի վարքագծում ոչ մի տարօրինակ բան չէին նկատել: Ոմանք հիշեցին, որ առավոտյան Շալիկոյին տեսել էին միջանցքում՝ պատուհանի մոտ կանգնած ծխելիս: Նա բավական երկար էր կանգնած մնացել միջանցքում ու դրանով գրավել էր աչալուրջ աշխատակիցների ուշադրությունը:

Իրավիճակի վերլուծությունը օպերատիվ խմբին հուշում էր, որ անհրաժեշտ է ստուգել հենց Շալիկոյին, դրա համար հարկավոր էր անհապաղ նրա հետևից մեկնել Թբիլիսի:

Քրեական հետախուզության երկու աշխատակից անմիջապես ճամփա ընկան Թբիլիսի ու երեկոյան արդեն այնտեղ էին: «Անի» հյուրանոցում արձանագրված էր Շալիկոյի հասցեն: Օպերատիվ աշխատողներն անմիջապես ուղղվեցին Թբիլիսիի Մարջանիշվիլիի փողոց, որտեղ գտնվող սեփական տներից մեկում էր ապրում Շալիկոն:

Փողոցում օպերատիվ աշխատողներն իսկական իրարանցման ականատես եղան: Հարևաններն իրար ձայն տալով՝ շտապում էին… նույն Շալիկոյի տուն:

Օպերատիվ աշխատողները մարդկանց հետևից մտան Շալիկոյի բակ ու ինչ տեսան… Բակում դրված թախտի վրա դարսված էր երևանյան հյուրանոցում ամերիկացիներից թալանված գույքը՝ հագուստ, կենցաղային իրեր, հուշանվերներ… Շալիկոյի հարևաններն աշխույժ զրուցելով՝ ընտրություն էին կատարում՝ Շալիկոն ասել էր, թե Ամերիկայից ծանոթ մարդիկ են եկել, վաճառքի ապրանք են բերել…
…Շալիկոն որոշել էր տուն հասնելուն պես իրացնել գողոնը՝ հետքերը մաքրելու համար, բայց չհասցրեց…

Շալիկոն գողության համար չէր Երևան գնացել: Բայց սովորության համաձայն հյուրանոցի միջանցքում ծխելու ժամանակ տեսել էր՝ ինչպես է հերթապահը հյուրերի բանալիները դնում արկղի մեջ… Շալիկոն նկատել էր նաև, որ յոթերորդ հարկում երկու ամերիկացի է ապրում, իսկ գողության օրը նկատել էր՝ ինչպես են նրանք հանձնել բանալին, ու ինչպես է հերթապահը այդ բանալին դրել արկղի համապատասխան տեղում…

Հարմար պահ ընտրելով՝ ճարպիկ Շալիկոն արագ մաքրազարդել էր ամերիկացիների սենյակը, բանալին նորից դրել էր արկղի մեջ, հավաքել էր իր ճամպրուկը, մնաք բարով էր ասել հյուրանոցի բարեհամբույր աշխատողներին ու շտապ մեկնել էր Թբիլիսի՝ մտքում հաշվելով, թե ինչքան շահույթ կունենա ամերիկացիների գույքի վաճառքից: Հարևաններին էլ կուրախացնի՝ ինչու չէ, մարդիկ միշտ էլ ուրախ էին իսկական ամերիկյան ապրանք ճարելու համար:

Բայց Երևանից կրնկակոխ նրա հետևից Թբիլիսի հասած օպերատիվ աշխատողները խառնեցին Շալիկոյի հաշիվները: Նա չհասցրեց ոչինչ վաճառել, այլ տնեցիների ու հարևանների տրտում հայացքների ներքո ամբողջ գողոնը նորից ճամպրուկների մեջ լցրեց և հատուկ ուղեկցությամբ վերադարձավ Երևան:

Շալիկոն ի արդարացումն իր արարքի՝ հարցաքննության ժամանակ ասաց, թե թալանել է ամերիկացի «կապիտալիստներին»՝ դա էլ իր «կռիվն» էր կապիտալիզմի դեմ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում