Կրեմլը խոստացել է շուտով հրապարակել նախագահի մասնակցությամբ բնության գրկում նկարահանված լուսանկարներն ու տեսանյութերը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանգստյան օրն անցկացրել է սիբիրյան տայգայում, որտեղ վայելել է աշնանային բնության գեղեկությունը: Այս մասին հայտնել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահը Սիբիրում էր, տայգայում: Նա վայելում էր բնությունը, աշնանային տայգան»,- ասել է Պեսկովը լրագրողներին և խոստացել, որ ավելի ուշ Կրեմլը լուսանկարներ և տեսանյութեր կհրապարակի Ռուսաստանի ղեկավարի հանգստից:
Հոկտեմբերի 7-ին լրանում է Վլադիմիր Պուտինի 67 տարին: