Թուրքիայի արտգործնախարարությունը կիրակի օրը Անկարայում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել է պարզաբանումներ տալու Twitter սոցցանցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է գերատեսչության աղբյուրը:
«ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է մեր նախարարություն՝ նախօրեին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հստակ պարզաբանումներ տալու համար»,- ասել է աղբյուրը:
Նաօրեին Twitter-ում ամերիկյան դիվանագիտական առաքելության պաշտոնական էջը լայքել է մեկ այլ օգտատիրոջ գրառումը, որը բացասաբար է արձագանքել Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելի առողջական վիճակի վերաբերյալ: Ինչպես հաղորդել են ԱՇԿ-ից՝ Բահչելն ապաքինվում է և հաջորդ շաբաթ կվերադառնա իր պարտականություններին:
Թուրքական իշխանությունները պնդում են, որ Բահչելի առողջության մասին գրառում է կատարել ոմն անձ, որը կապված է 2016-ի հուլիսին պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ Անկարայի կողմից մեղադրվող «ֆեթուլահիստների ահաբեկչական խմբավորման» (FETO) հետ:
Earlier today our Embassy Twitter account “liked” an unrelated post in error. We regret the mistake and apologize for any confusion.
— U.S. Embassy Turkey (@USEmbassyTurkey) October 5, 2019