Thursday, 25 04 2024
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում

27×20․ «Հոկտեմբերի 27»-Քոչարյանը իշխանությանը տիրացավ Վազգենի դիակի վրայով

Քսանմեկ տարի առաջ՝ 1998-ի այս օրը, պատգամավոր Վանո Սիրադեղյանը հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ կարող է ցրել Ազգային Ժողովը, քանի որ այնտեղ քաղաքական հենարան չունի։ Ի դեպ, 1998-ի պալատական հեղաշրջումից հետո Ռոբերտ Քոչարյանը թիրախվորել էր առաջին հերթին խորհրդարանը՝ այն ներկայացնելով, որպես ՀՀՇ-ի ազդեցության գործիք, հանցագործների հովանավորյալ։ Իրականությունն այն է, որ Քոչարյանը բնույթով ավտորիտար մտածողություն ունեցող մարդ է, որը սկզբունքորեն չի հանդուրժում քաղաքական բանավեճերը, խորհրդարանական դիսկուրսը։ Մյուս կողմից՝ Քոչարյանը ԱԺ-ին թիրախավորում էր ոչ այնքան այն պատճառով, որ Լևոր Տեր-Պետրոսյանի թիմը դրանում ներկայություն ուներ։ ՀՀՇ-ն կամ «Հանրապետություն» խմբակցությունը ԱԺ-ում կորցրել էին մեծամասնությունը ու իշխանությանը ռեալ մարտահրավեր նետել չէին կարող։ Քոչարյանին ավելի շատ անհագստացնում էր այն հանգամանքը, որ խորհրդարանական մեծամասնությանը վերահսկում էր Վազգեն Սարգսյանը, որն էլ հենց այդ օրերի նախագահի «աչքի փուշն» էր։

Բանն այն է, որ Քոչարյանը ձգտում էր արևելյան տիպի դիկտատուրային, սակայն դրա հաստատումը իրական լինել չէր կարող Վազգեն Սարգսյանի ներկայությամբ կամ նրա կենդանության օրոք։ Ու պատահական չէ, որ Քոչարյանի թիմը քարոզչական բոլոր հնարավոր միջոցներով փորձում էր վարկաբեկել Վազգեն Սարգսյանին։ Պատահական չէ, որ Վանո Սիրադեղյանը իր հայտնի նամակում գուժում է. «…սուպերնախարար Վազգեն Սարգսյանից միայն կամուֆլյաժը կմա։ Ես առավել քան վստահ եմ այդ հարցում»։

Իհարկե, Քոչարյանի դիրքորոշման կամ Վազգեն Սարգսյանի նկատմամբ անհանդուրժողականության հիմքում առկա էր նաև, այսպես ասած, կողմնակի բաղադրիչ։ Երկրորդ նախագահի շրջապատում չափազանց մեծ ազդեցություն ուներ ՀՅԴ-ն, որի ծրագրերում Վազգեն Սարգսյանի չեզոքացումն առանցքային խնդիր էր։

1998-ին Ռոբեչտ Քոչարյանը խորհրդարանը կլուծարեր կամ առնվազն Վազգեն Սարգսյանին պաշտոնանկ կաներ, սակայն նա չուներ որևէ երաշխիք, որ նոր ընտրություններում կարող է հաղթանակ տանել։ Երկրորդ նախագահին մնում էր ապավինել շանտաժի քաղաքականությունը։ Մի դեպքում թիրախավորվում էին Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանը, այլ դեպքերում ԶԼՄ-ները հերթական անգամ տիրաժվորում էին Բաղրամյան 26-ից հրապարակ նետվող լուրեր, թե իբրև «խեղճ» Քոչարյանը Արցախ է փախել «վայրենի» Վազգեն Սարգսյանի պատճառով։

Ռոբերտ Քոչարյանը հրաշալի հասկանում էր, որ իշխանության հարցը լուծվելու է 1999-ի խորհրդարանական ընտրություններում, սակայն, այպես կոչված, ղարաբաղյան կլանի շանսերը խիստ սահամանափակ էին՝ հատկապես այն բանից հետո, երբ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը դաշինք ձևավորեցին։ Խորհրդարանական ընտրություններում Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Սանվել Բաբայան եռյակը ամբողջ ճակատով պայքարում էր Սարգսյան-Դեմիրճյան տանդեմի դեմ, սակայն ապարդյուն։ «Միասնություն» դաշինքը համոզիչ հաղթնակ տարավ խորհրդարանական ընտրություններում՝ Ռոբերտ Քոչարյանին մղելով լուսանցք։

Երկրորդ նախագահը, սակայն, դաշնակից ուներ Հայաստանի դուրս․ Մոսկվայում երբեք չեն հանդուրժում, որպեսզի հետխորհրդային տարածքում ձևավորվի լեգիտիմ իշխանություն՝ դա համարելով մարտահրավեր իրենց շահերին։

Քոչարյանն իշխանություն էր ուզում, ռուսները՝ տոտալ ազդեցություն։ Երկուսին էլ խանգարում էր Վազգեն Սարգսյանը։ Հենց Վազգենի սպանության ու Հայաստանում ռուսական վասալության ռեժիմի ձևավորման հողի վրա էլ Քոչարյանի ու Պուտինի միջև ձևավորվեց քիմիա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում