Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը

Ռազմավարական ծրագիրը կրկին բացակայում է. ինչով է 2020 թվականի բյուջեն աննախադեպ

Ազգային ժողով է ուղղարկվել 2020 թվականի բյուջեն, որն իր մեծությամբ այսօր աննախադեպ է որակվում։ Եկող տարվա բյուջեի եկամուտների մասը շուրջ 200 միլիարդ դրամով ավելի է այս տարվա պլանավորված չափից, իսկ ծախսերն ավելի է շուրջ 240 միլիարդ դրամով։ ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը գտնում է, որ իր մեծությամբ աննախադեպ էր 2019 թվականի բյուջեն, այլ ոչ թե գալիք տարվա բյուջեն․ նա 2020 թվականի բյուջեն ընդհանրապես աննախադեպ չի համարում։

Ինչպիսի՞ն են ձեր դիտարկումները․ «Առաջին լրատվական»-ի հարցին «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը պատասխանեց․ «Բյուջեն ամբողջությամբ չեմ հասցրել ուսումնասիրել։ Այն ունի լուրջ քննարկման կարիք, որպեսզի հետևություններ արվի աննախադեպության մասին։ Սոսկ միայն թվերի մասին խոսելով, իհարկե, տնտեսական հեղափոխության լոզունգի տակ մենք ակնկալում ենք տնտեսության շատ ավելի մեծ զարգացում, քան հարկային մուտքերի ավելացումը։ Եթե մենք նայում ենք մակրոտնտեսական ցուցանիշները, ապա տեսնում ենք, որ ՀՆԱ-հարկեր հարաբերությունն ընդամենը 1,2 տոկոսով է բարձրանում։ Մինչդեռ, մենք գիտենք, որ ճիշտ է՝ մեծ աշխատանք է կատարվել, բայց ստվերն այսօր էլ կա տնտեսության մեջ։ Ավելին, մակրոտնտեսական ցուցանիշներով նախատեսված է 4,3 տոկոս տնտեսական աճ՝ այս տարվա նախատեսված 6,9 տոկոսի դիմաց։ Եթե 6,9 տոկոսն իջել է 4,3 տոկոսի, ապա ինչն է այստեղ աննախադեպը։ Եվ ես կասեմ, որ երկրում դարձյալ բացակայում է ռազմավարական ծրագիրը»։

Իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն էլ ասաց․ «2020 թվականի բյուջեն աննախադե՞պ է, թե՞ ոչ։ Տեսեք, ցանկացած բյուջե կարելի է համարել աննախադեպ կամ ոչ, եթե այն որոշակի չափով մեծ է իր նախորդից և գերազանցում է նախորդի ցուցանիշները։ Այդ իմաստով, իմ գնահատմամբ, այո, 2020 թվականի բյուջեն 2019-ի համեմատ աննախադեպ է, բայց եթե նայենք աճը, ապա առաջին անգամ 2020 թվականի բյուջեով ծախսային մասը հասնում է 4 միլիարդ դոլարի»։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում