Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Դոնի Ռոստովում հայ գործարարի նկատմամբ հայերը «զակազով» սպանության փորձ են կատարել, վիրավոր գործարարը պատասխան կրակոցներ է արձակել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանում գտնվող նստավայրում Աննա Մաթևոսյանի նախագահությամբ շարունակվեց Տիգրան Հակոբյանի գործի դատական քննությունը:

Այս գործը «ձեռքից ձեռք» անցած՝ դատավորի փոփոխության հետ կապված՝ մի դատավորից մյուսին անցած գործերից է:

Սա բավական բարդ իրավիճակ ստեղծող ու դատական քննության էական ձգձգումների պատճառ դարձող իրողություն է, որը վերջին շրջանում հաճախադեպ է դարձել: Առավել ծանր իրավիճակ է առաջանում մեծածավալ գործերի քննության դեպքում, երբ մի դատարանը, գործը քննելով մեկ և ավելի տարիներ, համարյա մոտեցած է լինում դատաքննության ավարտին, ու հանկարծ՝ դատավորը տեղափոխվում, գործուղվում է, իսկ գործը, մակագրվելով նոր դատավորի, քննվում է սկզբից…

Տիգրան Հակոբյանի գործը Շենգավիթ վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում քննում էր Մարինե Մելքոնյանը, նրա գործուղումից հետո գործի քննությունը ստանձնել է դատավոր Աննա Մաթևոսյանը:

Ըստ մեղադրանքի՝ Տիգրան Հակոբյանը ռուսաստանաբնակ գործարար համարվող Արամայիս Ջոմարդյանին Արմեն Քեյանի կազմակերպմամբ ու պատվերով սպանելու նպատակով, «Քեյանի հրամանով» 2013 թվականի հունվարին Հայաստանից մեկնել է ՌԴ Դոնի Ռոստով քաղաք:

Սպանության իրագործման նպատակով, ըստ մեղադրանքի, Տիգրան Հակոբյանը գործի քննությամբ չպարզված ժամանակահատվածում չբացահայտված անձից ապօրինի կերպով ձեռք է բերել ու մինչև 2013 թվականի փետրվարի 25-ը ապօրինի պահել է «Մակարով» տեսակի հրազեն հանդիսացող ակոսափող ատրճանակ և ռազմամթերք՝ 7 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտներ, որոնք օգտագործվել են փետրվարի 25-ին Դոնի Ռոստովի Բուդյոնովսկի պողոտայի 101 շենքի մոտ կատարված սպանության փորձի ժամանակ:

Արամայիս Ջոմարդյանին սպանելու դիտավորությամբ, ըստ մեղադրանքի, Տիգրան Հակոբյանը վերը հիշատակված՝ իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակոցներ է արձակել Ջոմարդյանի ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքով պայմանավորված՝ Արամայիս Ջոմարդյանն ինքնապաշտպանության նպատակով իր մոտ օրինական պահվող «WASP R» ատրճանակից պատասխան կրակոցներ է արձակել Տիգրան Հակոբյանի ուղղությամբ, և Հակոբյանը դիմել է փախուստի: Հակոբյանի կրակոցներից վնասվածքներ ստացած Արամայիս Ջոմարդյանը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքը փրկվել է:

Տիգրան Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության փորձի ու ապօրինի հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ռուսաստանում կատարված դեպքի վերաբերյալ դատական քննությունը Հայաստանում է անցկացվում, քանի որ դեպքից հետո Տիգրան Հակոբյանը Ռուսաստանում պատասխանատվության չի ենթարկվել, նրա նկատմամբ հայտարարված է եղել հետախուզում, նա հայտնաբերվել է Հայաստանում, քրեական գործի նյութերը Ռուսաստանից ուղարկվել են Հայաստան, իսկ արարքի որակումները համապատասխանեցվել են ՀՀ օրենսդրությանը:

Այս գործով Ռուսաստանում բռնվել ու պատասխանատվության են ենթարկվել՝ սպանությունը պատվիրելու և կատարումը կազմակերպելու համար՝ Ա. Քեյանը, ինչպես նաև սպանության փորձին օժանդակած Կ. Կարապետյանը: Այս գործով կան ՌԴ-ում կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր:

Տիգրան Հակոբյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքները՝ նշելով, թե առնչություն չունի հիշյալ պատվերով սպանության փորձի հետ:

Տիգրան Հակոբյանի խափանման միջոցը կալանավորումն է:

Այս գործի քննության ծանր ընթացքի պատճառներից մեկն էլ այն է, որ դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանում, գործով տուժողն ու վկաները գտնվում են Ռուսաստանում: Արդյո՞ք նրանք կժամանեն Հայաստան, և դատավարության կողմերը կկարողանա՞ն նրանց հարցաքննել՝ ցույց կտա ապագան: Այս առումով արդեն իսկ ի հայտ է եկել դատարաններում գործերի քննությունը ձգձգող մի հանգամանքի լուրջ ազդեցությունը՝ փաստաթղթերը, այլ նյութերն ու գրագրությունը թարգմանելու համար ծախսվում է չափազանց երկար ժամանակ, ինչը դատական քննությունը ողջամիտ ժամկետներում իրականացնելու՝ սահմանադրական իրավունքի խախտման վտանգ է առաջացնում:

Դատական այս նիստում նախագահողը տեղեկացրեց, որ դեռ նախորդ դատարանի կողմից այս տարվա ապրիլին նախաձեռնված՝ ՌԴ-ում գտնվող տուժողին ու վկաներին ծանուցագրեր ուղարկելու և ներկա գործի քննության շրջանակներում Հայաստանում հարցաքննելու գործընթացը Հայաստանի սահմաններից դուրս չի եկել: Այսինքն՝ ծանուցագրերի և ուղեկցող գրագրության թարգմանությունները դատարանը վերջերս է ստացել՝ սեպտեմբերի 23-ին:

Այս տեղեկությունից անմիջապես վրդովվեց պաշտպանական կողմը, քանի որ ամբաստանյալը տևական ժամանակ՝ մոտ մեկուկես տարի է՝ գտնվում է անազատության մեջ՝ կալանքի տակ: Պաշտպանական կողմը տեղյակ չէր, որ փաստաթղթերը դեռևս նույնիսկ չեն ուղարկվել Ռուսաստան: Նա պահանջեց, որ դատարանը գնահատական տա ստեղծված իրավիճակին:

Ի պատասխան պաշտպան Խաչիկյանի վրդովմունքի՝ նախագահողն ասաց, որ դատարանի իրավասության մեջ չի մտնում թարգմանական գերատեսչությունում թարգմանությունների ձգձգումների վերաբերյալ գնահատական տալը:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Խաչիկյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, թե 6 ամսում մի քանի փաստաթղթերի թարգմանության ձգձգման պատճառով դրանք դեռևս Ռուսաստան չուղարկելը պաշտպանական կողմը դիտարկում է որպես կալանքի տակ գտնվող ամբաստանյալի խոշտանգման դրսևորում: Այնուհետև պաշտպանը նշեց, թե իր մեղադրանքը կոնկրետ դատարանին չի ուղղում, այլ համոզված կերպով նշում է. «Կան մարմիններ, որ շահագրգռված են, որ Տիգրան Հակոբյանի արդարացումը չկայանա… Մարդը փաստորեն բանտային ռեժիմում հիմա պատիժ է կրում…»:

Պաշտպանը կարճատև ընդմիջում խնդրեց՝ ստեղծված իրավիճակը իր պաշտպանյալի հետ քննարկելու համար:

Ընդմիջումից հետո պաշտպան Խաչիկյանը հայտարարեց, որ պարզել է՝ դատարանը թարգմանության էր ուղարկել ընդամենը մի քանի փաստաթուղթ՝ դատարանի հանձնարարությունը, դատարանի միջնորդությունը, քաղվածք՝ օրենքից, և ծանուցագրեր: Ըստ պաշտոնական գրագրության՝ դատարանից այդ փաստաթղթերը ուղեկցական գրությամբ թարգմանության են ուղարկվել 2019 թվականի մայիսին: Թարգմանված փաստաթղթերի ուղեկցական գրության մեջ թարգմանիչը նշել է, որ թարգմանելիք փաստաթղթերը ստացել է 2019 թվականի հունիսի 27-ին, իսկ թարգմանված փաստաթղթերը դատարանը, փաստորեն ստացել է սեպտեմբերի 23-ին: Այսինքն՝ դատարանից մայիսին ուղարկված փաստաթղթերը թարգմանիչը ստացել է հունիսի վերջին՝ մոտ մեկ ամիս է պահանջվել դրա համար: Պաշտպանն ընդգծեց. «Նման վերաբերմունքն անթույլատրելի է»: Նա նշեց, որ իր պաշտպանյալի հետ որոշակի գործողություն է ծրագրվել, որը դեռևս չեն կարող հրապարակել, առանձին փաստաթղթով կներկայացնեն պատկան մարմիններին:

Դատարանը ապացույցների հետազոտման փուլում է: Հրապարակվում և հետազոտվում են մեղադրական եզրակացության հիմքում դրված գրավոր և այլ ապացույցները:

Դատարանը հետազոտեց դեպքի վայրի զննության արձանագրությունը, համաձայն որի՝ դեպքի վայրում գտնվող թփերի տակից հայտնաբերվել ու առգրավվել է ատրճանակ՝ իր հարվածաձգանային համակարգով:

Հետազոտվեցին առգրավում կատարելու մասին արձանագրությունները՝ առգրավվել են դեպքի վայրին հարակից հաստատությունների՝ ուսումնարանի, երշիկի գործարանի տեսանկարահանող սարքերի տեսագրությունների լազերային սկավառակները:

Դոնի Ռոստովի Սեմաշկոյի անվան հիվանդանոցից առգրավվել են տուժող Ջոմարդյանի հագուստները, ինչպես նաև նրան օրինական կարգով պատկանող, դեպքի պահին նրա կողմից գործադրված տրավմատիկ ատրճանակը:

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Արամայիս Ջոմարդյանը հրազենային երկու թափանցող վնասվածք էր ստացել որովայնի շրջանում՝ ստամոքսի, բարակ և հաստ աղիների վնասումներով, ենթաստամոքսային գեղձի տրավմատիկ կոնտուզիայով: Այս վնասվածքները Ջոմարդյանի առողջությանը հասցրել են ծանր, կյանքին վտանգ սպառնացող վնաս:

Ջոմարդյանը նաև մեկ թափանցող և մեկ շոշափող հրազենային վնասվածքներ է ստացել աջ դաստակի ու ձախ նախաբազկի շրջաններում, այդ վնասվածքները նրա առողջությանը հասցրել են թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Հետազոտվեցին հեռախոսազանգերի վերծանումների արձանագրություններ, որոնցում նշված էր զանգահարողների ու պատասխանողների տեղակայումը: Դեպքի պահին Տիգրան Հակոբյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարը սպասարկվել է դեպքի վայրի տարածքը սպասարկող օպերատորի կողմից: Պարզվել է, որ փոխադարձ զանգեր են կատարվել սպանության պատվիրատու և կազմակերպիչ, դրա համար Ռուսաստանում օրինական ուժի մեջ մտած դատական ակտով պատասխանատվության ենթարկված Արմեն Քեյանի և Տիգրան Հակոբյանի կողմից օգտագործվող հեռախոսահամարի միջև:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Խաչիկյանը հայտարարեց, որ հրապարակված փաստաթղթերից ոչ մեկով չի հաստատվում Տիգրան Հակոբյանի մեղավորությունը: Այն, որ կոնկրետ հեռախոսահամարը օգտագործվել է Տիգրան Հակոբյանի կողմից՝ միայն վարույթն իրականացրած մարմնի ենթադրությունն է՝ պնդեց պաշտպանը. «Էդ հեռախոսահամարները ուզում են հարմարեցնել Տիգրանին»:

Պաշտպանը նշեց, որ գոյություն ունի փաստաթուղթ, համաձայն որի՝ Տիգրան Հակոբյանը ՀՀ սահմանը հատել և Ռուսաստան է մեկնել 2013 թվականի հունվարի 16-ին: Բայց հիշյալ հեռախոսահամարները Ռուսաստանում շահագործվել են նաև հունվարի 1-ից մինչև 16-ը, ուրեմն ո՞վ է օգտագործել այդ հեռախոսահամարները. ավելի շատ՝ հռետորական հարց հնչեցրեց պաշտպանը: Նա նաև պահանջեց, որ դատարանը այս գործով նիստերը նշանակի ավելի հաճախ՝ հաշվի առնելով, որ ամբաստանյալը կալանքի տակ է:

Նախագահողը պարզաբանեց, որ այս նիստը նշանակված էր դեռ նախորդ դատարանի կողմից և հավելեց, որ նիստերը տևական ընդմիջումներով անցկացնելու «օբյեկտիվ իրողությունը դատարանների գերծանրաբեռնվածությունն է»:

Պաշտպանի հայտարարությունների հետ կապված՝ հայտարարությամբ հանդես եկավ նաև մեղադրող Մարգարյանը: Նա նշեց, որ դատարանը դեռ ոչ բոլոր վկաներին է հարցաքննել, գործում առկա ոչ բոլոր փաստաթղթերն են դեռ հետազոտվել: Քննությամբ բացահայտված է՝ ում միջոցով են Ռուսաստանում հեռախոսահամարներ ձեռք բերվել. «Կա անկողմնակալ վկա, կա փաստ՝ ով է օգտագործել հեռախոսահամարները… Քրեական գործում բավարար տվյալներ կան… »:

Դատական հաջորդ նիստին՝ հոկտեմբերի 18-ին, դատարանը կշարունակի գործում առկա փաստաթղթերի հետազոտումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում