ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ներկայացուցիչների պալատում հանրապետականներին բացատրել է Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն իր հեռախոսաազանգի պատճառը, հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Հոկտեմբերի 4-ին Թրամփը հեռախոսազրույց ունեցավ իր կուսակիցների հետ, որի ընթացքում նա ասաց, որ մտադիր չէր զանգահարել Զելենսկուն, բայց էներգետիկայի նախարար Ռիկ Փերին համոզեց:
«Քչերը գիտեն դա, բայց ես նույնիսկ չէի ուզում զանգել: Միակ պատճառն այն էր, որ Ռիկը խնդրեց։ Ինչ-որ բան ՀԲԳ գործարանի մասին», – ասաց Թրամփը:
Լրագրողները ենթադրում են, որ այս արդարացումով Ամերիկայի ղեկավարը փորձել է ազատվել սկանդալի համար պատասխանատվությունից: