Wednesday, 24 04 2024
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ

Պետք է մարդկանց գիտակցությունից դուրս շպրտել միլիցու, մարդկանց գլխին սարքելու տխրչահռչակ մտայնությունը

Վանաձորում տեղի ունեցած ողբերգական ողբերգությունը, որը խլեց չորս հոգու կյանք, հետևանք է այն հանցավոր մտայնության, արժեքային համակարգի, որը տարիներ շարունակ տիրում է փողոցում, քրեակատարողական հիմնարկներում, որ հրազենի կամ այլ ապօրինի միջոցներով հարցերի լուծումը դարձել է որոշ մարդկանց կենսակերպը: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց փաստաբար Նորայր Նորիկյանը՝ անդրադառնալով Վանաձորում այսօր գիշերը տեղի ունեցած քրեական «ռազբորկային»:

Նշենք, որ նախօրեին Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 տանը տեղի է ունեցել «ռազբորկա», հնչել են կրակոցներ: Ոստիկանները այդ տանը հայտնաբերել են եղբայրներ 30-ամյա Անդրանիկ Օհանյանի և 25-ամյա Դավիթ Օհանյանի դիերը: Եվս մեկը մահացել է հիվանդանոցում: Վիրավորվել է 5 մարդ:

Նորայր Նորիկյանի խոսքով, ոստիկանության գործունեության մեջ շատ առանցքային և կարևոր դեր ու նշանակություն ունի հանցագործությունների կանխումը, նախականխումը, բացահայտումը, որոշակի սոցիալական շերտերի հետ աշխատանքներ իրականացնելը, հասարակական կարգի պահպանումը, հանցավորության դեմ պայքարը. «Այս առումով, հանցավոր մտայնությամբ ապրող սոցիալական այդ շերտը մարտահրավեր է մեր հասարակական անդորրին, հանրային կյանքին, որի վերջաբանը հենց այս մարդկային զոհերն են, մարդկային ողբերգությունները:

Եթե նկատել եք, վերջին ամիսներին հրազենի միջոցով հարց լուծելու տխրահռչակ ավանդույթը շարունակվում է: Սա ըստ էության, սա միայն մայրաքաղաքային խնդիր չէ, համահայաստանյան խնդիր է: Այդ մտայնություն ուղղակի չարիք է մեր հասարակության համար: և այդ չարիքը արմատախիլ անելուն միտված մարմինը հենց ոստիկանությունն է, որը ուղղակի պարտավոր է պարզապես պատերազմ հայտարարել հանցավոր աշխարհի դեմ և հասնել դրան, որ հենց բնում ոչնչացնեն այդ ծիլերը, այդ հանցավոր մտայնությունները, որպեսզի մենք ականատես չլինենք այսպիսի ողբերգական դեպքերի»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է գնահատում քրեական ենթամշակույթի դեմ պայքարին ուղղված օրենսդրական նախաձեռնությունը, որով հանդես է եկել իշխանությունը, փաստաբանն արձագանքեց. «Ես ընդհանրապես, ողջունել եմ այդ օրենքի նախագիծը և համարում եմ, որ դա գործիքներից մեկն է, բայց ես նաև հեռու եմ այն մտքից, որ միայն օրենքների միջոցով հնարավոր է հասարակության միջից արմատախիլ անել այդ բացասական երևույթները: Օրենքները օժանդակող, կարգավորող, արգելող, թույլատրող նորմատիվ ակտեր են, որոնցով կարգավորվում են հասարակական հարաբերությունները: Բայց մենք նաև ունենք կրթական, դաստիարակչական, հոգեբանական, բարոյական խնդիրներ: Այս առումով այդ աշխատանքին պետք է լծվեն ոչ միայն իրավասու մարմինները, ուժային կառույցները, օրենսդիր իշխանությունը, այլ նաև դպրոցը, մշակույթը, հասարակությունը: Սա գլոբալ մարտահրավեր է մեր հասարակությանը: Սրանք կեղծ արժեքներ են, ոչ ֆորմալ ինստիտուտներ են, որոնք ուղղակի առկա են մեր հասարակության որոշակի շերտի մոտ, որոնց գործունեության արդյունքում արձանագրվում են այսպիսի ողբերգական դեպքեր»:

Նա հավելեց, որ երբ խոսում ենք նոր որակի ոստիկանության մասին, այդ նոր որակի ոստիկանությունը շատ լուրջ անելիք ունի, նոր ոստիկանապետի առջև ծառացած է լրջագույն խնդիր:

«Մենք պետք է նախևառաջ կարողանանք մեր հանրային գիտակցությունից դուրս շպրտել միլիցու, գաիշնիկի, մարդկանց գլխին սարքելու այդ տխրչահռչակ մտայնությունը: Քաղաքացու հետ պետք է աշխատել այնպես, պետք է ստեղծել այնպիսի արժեքային համակարգ, որ մենք բոլորս գիտակցենք, որ ոստիկանությունը ոստիկանը համազգեստավոր քաղաքացին է, իսկ հասարակությունը հենց ինքը ոստիկանություն է: Հասարակությունն ինքը պետք է գիտակցի, որ պետք է աջակցի, օժանդակի, ստեղծի այնպիսի սոցիալական միջավայր, որ հանցագործության դեմ պայքարում բոլոր ուժերը ներգրավված լինեն: Բայց երբ մենք ստեղծում ենք միջավայր, որ հանցավորության այդ կեղծ պատկերը թաքցվում է, չի հայտնաբերվում, որոշ տեղերում նաև խրախուսվում է, սրա արդյունքն այս ողբերգական իրավիճակն է:

Դրա համար եմ ասում, որ ոստիկանությունը պետք է վերափոխվի, որ մարդկանց գիտակցությունից դուրս շպրտվի այդ արատավոր մտայնությունը ոստիկանության հանդեպ, ու ոստիկանն ընկալվի որպես հասարակության պաշտպանը, հասարակական կարգի, օրենքի պաշտպանը, պետության պաշտպանը: Քանի դեռ մենք չենք ստեղծել այդ կարգի ոստիկանություն, լինելու են մարդիկ, որոնք մտածելու են, որ իրենք պետք է հարցերը լուծեն սեփական պատկերացումների շրջանակներում: Իսկ այդպիսի պատկերացումներով հարցեր լուծելն ավարտվում է այսպիսի հանցավոր, գողական ողբերգական միջադեպերով»,-ընդգծեց Նորայր Նորիկյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում