Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

Եթե ռեժիմի մնացորդներն արտահերթ ընտրություններն ուզում են ռևանշի նպատակով, ապա մենք դա ուզում ենք առանց իրենց

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

Պարոն Ավետիսյան, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը նախատեսում է հոկտեմբերին Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնել ու այդ մասին իրազեկել է Երևանի քաղաքապետարանին։ Ի՞նչ օրակարգով են լինելու հանրահավաքները, ինչո՞ւ ընտրեցիք շփման այդ մեթոդը։

– Մենք տարատեսակ մարտավարական խնդիրներ ունենք լուծելու, որոնց համար գործունեության և հասարակության հետ շփվելու այս ձևը արդյունավետ կլինի: Բացի այդ, մենք, ի տարբերություն մերժված ապազգային ու հանցավոր ռեժիմի ներկայացուցիչների, հեղափոխական Հայաստանում դեռևս զրկված ենք Հանրային հեռուստատեսությամբ մեր տեսակետներն արտահայտելու հնարավորությունից, ուստի հանրահավաքները կարող են մասամբ լրացնել այդ բացը: Իհարկե, հանրահավաքի մասին իրազեկումներն ընդամենը դրանց հնարավորությունն ապահովելու համար են: Իսկ հանրահավաքներ անցկացնելու որոշում կայացնելու դեպքում այդ մասին պաշտոնապես կհայտարարենք:

Արդյո՞ք արտահերթ ընտրությունների անցկացումը մնում է Ձեր օրակարգում և կլինի նաև կազմակերպվելիք հավաքների ընթացքում ժողովրդին փոխանցվող ձեր ասելիքներից մեկը։

Մեզ համար արտահերթ ընտրությունները վերջին, եզրափակիչ քայլն են, որ պետք է ավարտին հասցնեն հեղափոխության ընթացքը: Մի ընթացք, որ պետք է շարունակվի ռեժիմի գործունեության իրավաքաղաքական գնահատականով, դրա հիման վրա համապարփակ և ամբողջական անցումային արդարադատությամբ, քաղաքական, տնտեսական ու գործակալական լյուստրացիայով, իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած ՀՀԿ-ի և նրա արբանյակների գործունեության արգելքով, ապա՝ նոր Սահմանադրության և նոր Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունմամբ և միայն այդ ամենից հետո եզրափակվի արտահերթ ընտրություններով: Այլ կերպ ասած՝ եթե ռեժիմի մնացորդներն արտահերթ ընտրություններ են ուզում ռևանշի նպատակով, ընդ որում՝ իրենց օրոք ընդունված կեղծ Սահմանադրությամբ և ընտրակարգով, ապա մենք արտահերթ ընտրությունները պատկերացնում ենք առանց իրենց և իրենց դրոշմը կրող անցյալի էջը փակելու նպատակով:

Նախատեսվո՞ւմ են արդյոք վարչապետի հետ հանդիպումներ, ի՞նչ եզրահանգման եք եկել կայացած հանդիպման ընթացքում, որն այդքան շատ քննարկվեց մամուլում։

– Արդեն կայացած հանդիպման վերաբերյալ մեր եզրահանգումները բազմիցս ներկայացրել ենք: Դրանց էությունն այն է, որ վարչապետի և քաղաքական ուժերի, հատկապես՝ հեղափոխական վարչապետի և հեղափոխական ուժերի միջև հանդիպումները պետք է լինեն պարբերական ու ծառայեն կառուցողական համագործակցության նպատակին: Ուստի վարչապետի հետ մեր հանդիպումները պետք է շարունակական լինեն: Իրավիճակը կհուշի, թե կոնկրետ երբ տեղի կունենա հաջորդ հանդիպումը:

Ի՞նչ դիտարկումներ ունեք Հայաստանում անցկացված ԵԱՏՄ գագաթաժողովի, հատկապես Պուտինի՝ Երևան այցելության, վարչապետ Փաշինյանին պաշտոնական այցով Ռուսաստան հրավիրելու մասին։ Տեսնո՞ւմ եք արդյոք հայռուսական հարաբերություններում փոփոխություններ։

– ԵԱՏՄ-ն չի կարող ապագա լինել մեզ համար: Հայաստանը պետք է այլ ուժային կենտրոնների հետ համագործակցության զարգացմամբ հաղթահարի Ռուսաստանից միակողմանի կախյալությունը և դիվերսիֆիկացնի իր արտաքին հարաբերությունների համակարգը: Մեր կենսական ազգային շահերի հաշվին Ադրբեջանի և Թուրքիայի հետ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը նույնպես շատ առումներով Մոսկվայից մեր կիսագաղութային կախյալության հետևանք է: Մենք լռում ենք և համաձայնում, այդ պատճառով Մոսկվան անտեսում է մեր շահերը: Ասվածը վկայում է, որ դեռ վաղ է խոսել հայ-ռուսական հարաբերությունների փոփոխության մասին: Թերևս ԵԱՏՄ վերջին գագաթաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի որոշ ինքնիշխան կեցվածքը ինչ-որ բան հասկացրեց Կրեմլին, սակայն դա շատ քիչ էր սայլը տեղից շարժելու համար: Իսկ Վլադիմիր Պուտինը չէր կարող չմասնակցել երևանյան գագաթաժողովին, որովհետև այդպիսի ցուցադրական դեմարշը կնպաստեր հայկական սուբյեկտի ձևավորման գործընթացին: Մինչդեռ մեր մասով Կրեմլի ռազմավարության հիմնական նպատակը հայկական սուբյեկտի ձևավորման խափանումն է կամ առնվազն դրա կասեցումը: Կրեմլը տեսնում է Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխության հավանականության միտում, այդ պատճառով էլ ձգտում է հնարավորինս չեզոքացնել այն: Ուստի Նիկոլ Փաշինյանը պետք է իր քայլերը, այդ թվում՝ մոսկովյան պաշտոնական այցը, կատարի այդ նպատակին հակադարձելու հրամայականի հաշվառմամբ: Մասնավորապես՝ անհրաժեշտ է ռուսական կողմին ներկայացնել ապազգային և հանցավոր ռեժիմի օրոք մեզանից խլված ռազմավարական ենթակառույցներն ու օբյեկտները, այդ թվում՝ գազի բաշխիչ համակարգը ՀՀ ազգային վերահսկողությանը վերահանձնելու, ինչպես նաև գազի մատակարարման վերաբերյալ ՀՀ-ի հետ կնքված ստորացուցիչ պայմանագրերը վերանայելու խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու պահանջներ: Քանի որ ստեղծվել է մի իրավիճակ, երբ առանց այդ քայլերի հնարավոր չէ մեր տնտեսությունը տեղից շարժել և մեղմել մեր կեղեքված ժողովրդի սոցիալական հոգսերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում