Ռուսական «Նեզիգար» Telegram-ալիքը ներկայացրել է հոկտեմբերի 1-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ Հայաստանից վաղաժամկետ հեռանալու իր վարկածը:
Հղում անելով Մինսկում իր աղբյուրներին՝ Telegram-ալիքը հայտնում է, որ Լուկաշենկոյի վաղաժամ տուն վերադառնալու պատճառը Մինսկում Ռուսաստանի դեսպանատան ռազմական կցորդ Ռոման Սպիրիդոնովի մեկնելու առթիվ ռուսական կողմի արձագանքն էր, որին, իբր, խնդրել էր երկիրը լքել բելառուսական կողմը:
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարճ զրույց է ունեցել Երևանում Բելառուսի նախագահի հետ, որից հետո իրավիճակը սրվել է: Այդ հարցում միջամտել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը կարողացել է ստիպել Լուկաշենկոյին հանգստություն պահպանել:
«Ալեքսանդր Լուկաշենկոն Երևանում հիստերիա է սարքել: Նիկոլ Փաշինյանին հաջողվեց ստիպել նրան հանգստություն պահպանել:
Վլադիմիր Պուտինը հրաժարվեց դեմ առ դեմ հանդիպել Լուկաշենկոյի հետ»,- հայտնում է հեռուստաալիքը:
Նշվում է, որ դրանից հետո, առանց սպասելու միջոցառման ավարտին, բելառուսական ամբողջ պատվիրակությունը լքեց Հայաստանը, իսկ նախագահ Լուկաշենկոն ոչ մեկին հրաժեշտ չտվեց: