ԱՄՆ կոնգրեսի ստորին պալատի արտաքին գործերի ներկայացուցիչ Էլիոտ Էնգելը հայտարարել է, որ Պետդեպարտամենտի աշխատակիցների sms-հաղորդագրությունները Ուկրաինայի նախագահի օգնական Անդրե Երմակի հետ այն բանի ապացույցն են, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը շանտաժի է ենթարկել իր ուկրաինացի գործընկերոջը՝ Վլադիմիր Զելենսկուն: Կոնգրեսականը նշել է, որ երկար տարիներ հանդես է եկել հօգուտ ԱՄՆ-ի և Ուկրաինայի սերտ հարաբերությունների:
«Ուկրաինան Խորհրդային միության մի մասն է եղել և հիմա դեպի Արևմուտք է գնում, մենք պետք է նրան օգնության ձեռք մեկնենք, իսկ դրա փոխարեն Ուկրաինային դեպի Ռուսաստան ենք հրում»,- ասել է Էնգելը:
Քաղաքական գործչի խոսքերով՝ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի և նախագահի աշխատակազմից այլ անձանց կողմից՝ հետաքննությանը օգնելու մերժումը կարելի է այնպիսի գործունեություն համարել, որի համար իմպիչմենտ է հասնում: