Thursday, 28 03 2024
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը

Ի պատասխան Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառմանը

Նախօրեին նախկին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գեղարվեստական հնարանքի մոտիվներով հյուսված, ամբողջովին մտացածին և իրականության հետ որևէ աղերս չունեցող բովանդակությամբ գրառում է կատարել` նշելով, թե իբրև մարզասրահի շոգեբաղնիքում իրեն որպես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչ ներկայացած անձը հայտնել է` «…պարոն Ֆարմանյան, ես Ձեզ շատ հարգում եմ: Ես Ձեզ ճանաչում եմ համալսարանից…Ուղղակի խնդրում եմ վստահ լինել, որ մեր ձեռքը, իրոք, ճար չկա: Ձեր քրոջը էլի կալանք ենք տալու:…» և այլն:

Ս. Ֆարմանյանի հիշյալ գրառման առնչությամբ անհրաժեշտ ենք համարում նախևառաջ փաստել, որ այն քննիչը, որի վարույթում գտնվում է Անահիտ Ֆարմանյանի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը, առհասարակ չի ճանաչում Սամվել Ֆարմանյանին և նրա հետ երբևիցե որևէ շփում չի ունեցել:

Ինչ վերաբերում է քրեական գործի հանգամանքներին, ապա ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության վարույթում նախաքննության կատարման ընթացքում Անահիտ Ֆարմանյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա ՀՀ Շիրակի պետական համալսարանի շրջանավարտներից դիպլոմների, դրանց միջուկների պատվիրման և տպագրման պատրվակով 2013-2016թթ ընթացքում հավաքագրել է 19.409.500 ՀՀ դրամ և խարդախությամբ հափշտակել այն:

2018 թվականի օգոստոսի 7-ին նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Այնուհետև ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից ներկայացված անձնական երաշխավորության վերաբերյալ դիմումների և յուրաքանչյուրի կողմից ՀՀ դատախազության դեպոզիտ հաշվին 500.000-ական դրամ գումար մուծելու հիման վրա՝ դատախազի որոշմամբ մեղադրյալ Ա. Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխվել և խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորությունը:

Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով` սույն քրական գործի նախաքննության կատարումը 2019 թվականի հուլիսի 10-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

13.08.2019թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացվել է մեղադրյալ Ա. Ֆարմանյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի դիմումն այն մասին, որ Ա. Ֆարմանյանը 2019թ. օգոստոսի 18-ից մինչև օգոստոսի 31-ը բացակայելու է Հայաստանի Հանրապետությունից՝ ամենամյա արձակուրդը Վրաստանում անցկացնելու նպատակով:

Այնուհետև նախաքննության ընթացքում մեղադրյալ Ա. Ֆարմանյանը օրենքով սահմանված կարգով՝ ծանուցագրով հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ 12.09.2019թ. պլանավորված քննչական գործողությանը մասնակցելու նպատակով, սակայն չի ներկայացել և չի իրազեկել չներկայանալու պատճառների վերաբերյալ: Քննիչի կողմից հեռախոսազանգով կապ է հաստատվել նրա պաշտպան Հովհաննես Խուդոյանի հետ, ով հայտնել է, որ Ա.Ֆարմանյանը մեկնել է ՀՀ-ից, իսկ վերադարձի վերաբերյալ որևէ տեղեկություն չունի:

Համաձայն ՀՀ ոստիկանության ՔՀԳ վարչության գրության և ՍԷԿՏ համակարգի տվյալների՝ Ա. Ֆարմանյանը 15.08.2019թ.՝ ժամը 03:00-ին, ՀՀ Բավրայի սահմանային անցակետով հատել է ՀՀ սահմանը: Դրանից հետո կրկին պլանավորվել է քննչական գործողություն, որի իրականացումը նախատեսվել է 04.10.2019թ.: Այդ նպատակով համապատասխան ծանուցագրեր են ուղարկվել Ա.Ֆարմանյանին, ինչպես նաև հեռախոսազանգով նախատեսված քննչական գործողության վերաբերյալ տեղեկացվել է նաև պաշտպան Հ. Խուդոյանը: Միաժամանակ 03.10.2019թ. համապատասխան գրություններ են ուղարկվել երաշխավորներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Է. Մարուքյանին և Ն. Զոհրաբյանին՝ առաջարկելով կատարել որպես երաշխավորի իրենց պարտականությունները և միջոցներ ձեռնարկել Ա. Ֆարմանյանի ներկայանալն ապահովելու համար: Նույն գրության մեջ նշվել է, որ ըստ էության, մեղադրյալը խախտում է խափանման միջոցի պայմանները, ինչի պատճառով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կարող է փոփոխվել և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը: Ոչ մեղադրյալի պաշտպանի և ոչ էլ անձնական երաշխավորությունն ստանձնած պատգամավորներից որևէ տեղեկատվություն չի ստացվել մեղադրյալի ներկայանալու մասին:

Այսպիսով, եթե Սամվել Ֆարմանյանը կարծում է, որ Անահիտ Ֆարմանյանին կալանավորելու հաշվին կարող է քաղաքական դիվիդենդներ ձեռք բերել, ապա պետք է հիասթափեցնենք նրան, քանի որ վստահեցնում ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության նպատակն ամենևին էլ Ա. Ֆարմանյանի նկատմամբ անազատության հետ կապված խափանման միջոց ընտրելը չէ: Կրկին անգամ վերջինիս հորդորում ենք ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին, հակառակ դեպքում, գործող իրավակարգավորումների շրջանակում, նախաքննական մարմինը կարող է ստիպված լինել Ա. Ֆարմանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ դիմել դատարան:

Ի դեպ, Սամվել Ֆարմանյանին հորդորում ենք գեղարվեստական ու մտացածին բովանդակությամբ հայտարարություններ տարածելու փոխարեն խորհուրդ տալ Անահիտ Ֆարմանյանին ներկայանալ քննությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում