Thursday, 25 04 2024
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց

Թովմասյանի պաշտոնանկության գործընթացի առաջին ազդեցությունը

Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնանկության մասին դիմումի գործընթացը, որ նախաձեռնեց խորհրդարանի կառավարող մեծամասնությունը, անկախ իր վերջնական ելքից, որ դրսևորվելու է Սահմանադրական դատարանում և, իհարկե, դրանով իսկ ստեղծելու է ոչ միայն դատարանի, այսպես ասած, կազմային նոր վիճակ կամ պահելու է հինը, այլ նաև ձևավորելու է քաղաքական նոր իրադրություն, արդեն իսկ խորհրդարանական քննարկման փուլում թողել է իր ներքաղաքական ազդեցությունը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հրաժարվեց քվեարկել Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու դիմումի օգտին, ընդ որում՝ հրաժարվեց ընդհանրապես մասնակցել քվեարկությանը, ընտրելով, այսպես ասած, «ոչ ձուկ, ոչ միս» տարբերակը: Ընդ որում, ԲՀԿ-ն զուգահեռ չմոռացավ հիշեցնել, որ դեռևս նախորդ իշխանության ժամանակ քվեարկել է Հրայր Թովմասյանի ՍԴ մտնելու և նախագահ դառնալու որոշմանը դեմ:

Այստեղ կա, իհարկե, շատ ուշագրավ պահ, որը նաև տալիս է ներկայիս ներքին գործընթացների որոշակի հետաքրքիր երանգներ արձանագրելու հնարավորություն: Երբ ՀՀԿ-ն Հրայր Թովմասյանին դարձնում էր ՍԴ նախագահ, ընդ որում, այսպես ասած, ցմահ ռեժիմով, այդ քայլն անկասկած Սերժ Սարգսյանի երաշխիքն էր ոչ թե հասարակության, այլ իշխող համակարգի դեմ: Սերժ Սարգսյանը կառավարման մոդելի փոփոխությամբ լուծում էր ոչ այնքան իր իշխանության մնալու, որքան իշխող համակարգի մյուս թևին՝ Ռոբերտ Քոչարյանին իշխանության վերադառնալու հնարավորություն չտալու հարցը: Այստեղ պետք է փնտրել թերևս նաև ԲՀԿ դեմ քվեարկության շարժառիթներից մեկը, և ոչ միայն նրանում, որ ԲՀԿ-ն նախկինում էլ իրեն հռչակել էր ընդդիմություն և, ըստ այդմ, դեմ քվեարկել ՀՀԿ նախաձեռնությանը:

Երբ 2017-ի խորհրդարանի ընտրությունից առաջ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց քաղաքականություն վերադառնալու մասին, Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե չի ողջունում այդ քայլը: Բայց նաև չձեռնարկվեց այնպիսի գործողություն, որ կանխեր Ծառուկյանի վերադարձը: Սարգսյանին խնդիր իհարկե պետք չէր, հատկապես որ նա խնդիր ուներ անցկացնել լավագույն անաղմուկ ընտրությունն ու այդպիսով ստեղծել իր վարչապետ գնալու միջազգային լեգիտիմության նախադրյալ: Միաժամանակ, սակայն, մեծ հավանականությամբ Սերժ Սարգսյանը ոչ միայն դեմ չէր, այլ նաև համաձայն էր Ծառուկյանի վերադարձին քաղաքականություն, քանի որ դա անաղմուկ ընտրության գրավականներից մեկն էր նաև այսպես ասած՝ ընդդիմադիր ընտրազանգվածի կառավարման տեսանկյունից: Միևնույն ժամանակ պետք է հիշել, թե մանդատային ինչպիսի պատմություն ծագեց ԲՀԿ-ում՝ 2017-ի անաղմուկ ընտրությունից հետո: Այդ պատմությունը, թերևս, ընտրությունից հետո Սերժ Սարգսյանի անվստահությունն էր ԲՀԿ-ին, որ դրսևորվեց նաև ԲՀԿ օժանդակությամբ անաղմուկ ընտրության խնդիրը լուծելուց հետո:

Այդ իմաստով հատկանշական է, որ թավշյա հեղափոխությունից գործնականում մի քանի ժամ առաջ պաշտոնապես այդ հեղափոխությանը միացած ուժը երկու անգամ հայտնվեց իրավիճակում, երբ ձեռք բերեց անվստահելի քաղաքական գործընկերոջ համբավ, ու հատկանշական է, որ երկու դեպքում էլ ԲՀԿ-ն հայտնվեց ՀՀԿ կողքին: Դրանք տեղի ունեցան 2018-ի հոկտեմբերի 2-ին, և 2019-ի հոկտեմբերի 2-ին: Այդ իմաստով հատկանշական է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներում մի քանի անգամ ակնարկված հանգամանքը, որ ԲՀԿ պահվածքը տարակուսելի է այն իմաստով, որ այդ քաղաքական միավորը, լինելով առաջինը որպես ընդդիմություն, ամենամեծ ընդդիմադիր դիրքավորում ունեցող ուժը, գործնականում թե՛ դեմ, թե՛ կողմ դիրքորոշում չի հայտնում կարևորագույն քաղաքական հարցի առնչությամբ: Խոշոր հաշվով, դա քաղաքական իշխանության ազդարարումն էր այն, որ ԲՀԿ-ն անկարող է իրականացնել քաղաքական ընդդիմության գործառույթ: Այդպիսով, ՍԴ շուրջ գործընթացում քաղաքական իշխանությունից արդեն իսկ հնչել է ներքաղաքական իրողություններին առնչվող այդ կարևոր ազդակը՝ որ Հայաստանում բաց է ընդդիմության դաշտը, և ԲՀԿ-ն այդ առումով դուրս է հավակնորդների շարքից: Խոշոր հաշվով, այդ իրողությունը քաղաքականապես սպասելի է և տրամաբանական, որովհետև ԲՀԿ-ն, որպես ուժ ձևավորված լինելով նախորդ համակարգի տրամաբանության շրջանակում, գործնականում այդ տրամաբանության շրջանակում էլ մնաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում