ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ Իվանկան, պատմել է, թե ինչպես է վերաբերվում հորը պատասխանատվության ենթարկելու դեմոկրատների առաջարկությանը: Այս մասին նա խոսել է «FOX Business»-ին տված հարցազրույցում:
Նրա կարծիքով՝ նույնիսկ իմպիչմենտն իր հորը չի շեղի իր գլխավոր նպատակից՝ պայքար հանուն ամերիկյան ժողովրդի:
«Մենք պայքարում ենք ամեն օր, որպեսզի բարձրացնենք մարդկանց կյանքի որակն այս երկրում… դա մեզ համար առաջնահերթություն է»,- ընդգծել է Իվանկա Թրամփը: