Իտալիայում Պիզայի աշտարակի վրա երկու ամերիկացի զբոսաշրջիկների են բռնել այն բանից հետո, երբ նրանք քերծել են այն: Այս մասին հաղորդում է Corrirer della Sera պարբերականը:
Նշվում է, որ ամերիկացիները մետաղադրամի օգնությամբ իրենց անուններն են խազել աշտարակի գագաթին և այդ ֆոնի վրա սելֆի են արել: Մյուս զբոսաշրջիկները, դա տեսնելով, բողոքել են անվտանգության աշխատակիցներին:
Արտասահմանցիներին ձերբակալել են անմիջապես ցած իջնելուց հետո:
Ինչպես նշում է պարբերականը, դատավորը դեռևս ԱՄՆ քաղաքացիներին բանտ չի նստեցրել, սակայն նրանց մեղադրանք է առաջադրվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության օբյեկտին վնաս պատճառելու համար համար: