Դեմոկրատ և Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Ջո Բայդենի վարկանիշը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական ընդդիմախոսն է, արդեն գրեթե նվազագույն նիշին է հասել: Այս մասին վկայում են սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնք հաշվարկել է Real Clear Politics-ը: Հաղորդվում է, որ հոկտեմբերի սկզբի դրությամբ հարցվածների միայն 26,2 % է աջակցում Բայդենին:
Ընդ որում, նրա արշավի սկզբում այս ցուցանիշը 30,3 տոկոսի էր հասնում: Ամենաբարձր ցուցանիշը 41,4 տոկոսն է եղել:
Նշվում է, որ վերջին շաբաթվա ընթացքում Բայդենը 4% է կորցրել: