Friday, 19 04 2024
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ

«Ադեկվադը»՝ ՍԴ նախագահի հանդերձանքով. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն անդրադարձել է իր՝ որպես ՍԴ դատավորի, լիազորությունները դադարեցնելու գործընթացին ու հայտարարել, թե ՍԴ նախագահի պաշտոնում ինքն իրեն զգում է հայ-ադրբեջանական սահմանին կանգնած զինվորի վիճակում, իր համար այդ սահմանը Ղարաբաղը տալու կամ չտալու պես բան է, և այդտեղ մեկ քայլ հետ գնալը, ընկճվելը կամ ճնշվելը հավասարազոր է դավաճանության: Այլ կերպ ասած՝ Հրայր Թովմասյանը, հասկանում եք, իր պաշտոնն ու քաղաքական թիմին չի պաշտպանում, Արցախն ու ՀՀ սահմաններն է պաշտպանում: Մի խոսքով՝ հերոս է:

Մի կողմ թողնենք հարցի իրավական կողմը և անդրադառնանք պրն Թովմասյանի ասածի բուն իմաստին: Նախկին իշխանությունները լուրջ ռեսուրսներ են ծախսում՝ հանրային գիտակցության մեջ արմատավորելու այն «գաղափարը», թե իբր Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության բուն նպատակը ազգային-պետական ինստիտուտները ոչնչացնելն ու «Ղարաբաղը ծախելն» է, հետևաբար՝ նախկինները պայքարում են ոչ թե ընդամենը իրենց թալանածը պահպանելու և ազատության մեջ մնալու, այլ Արցախի ու Հայաստանի համար: Համաձայնվեք՝ շատ հարմար և ունիվերսալ դիրքորոշում է: Որևէ նախկին պաշտոնյայի նկատմամբ քրեական գործ են հարուցում, ասենք, բյուջեից մի քանի միլիոն դոլար գողանալու համար, իսկ նա իրեն քաղհալածյալ է հայտարարում կամ փախչում երկրից՝ հայտարարելով, որ չի ուզում «նստել», որովհետև իր ազատության մեջ մնալը համարում է «սահմանին կանգնած զինվորի իր պարտքը»: Մեկի համար «սահմանի իր հատվածն» անցնում էր Հյուսիսային պողոտայի կառուցապատումով, մյուսի համար՝ մարտի 1-ով կամ «Պապլավոկի» զուգարանով, երրորդի համար՝ սրա-նրա բիզնեսների մեջ փայ մտնելով… Հիմա Հրայր Թովմասյանը նույն բանն է ասում ու նույնպես ինքն իրեն համեմատում է սահմանին կանգնած հայ զինվորի հետ, ու ինչպես այդ զինվորն է հայրենիքը պաշտպանում ադրբեջանցիներից, այնպես էլ ինքն է ՍԴ նախագահի իր աթոռը պաշտպանում ՀՀ իշխանություններից: Ահա այդպես:

Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը (որի սանիկները, պարզվում է, լավ էլ շահավետ ձևով են պաշտպանել «ՀՀ սահմանի իրենց վստահված հատվածը»), Հայաստանի բնակչության 80 տոկոսի վստահության քվեն ստացած վարչապետին ու 70 տոկոս ստացած խորհրդարանական մեծամասնությանն ուղղակիորեն համեմատում է ադրբեջանցիների հետ (որոնց նպատակը Հայաստանը ոչնչացնելն ու Արցախին տիրելն է):

Սա, նկատենք, բավականին կոշտ քաղաքական հայտարարություն է: Այնքան կոշտ, որ նման ձևակերպումներով անգամ հանրապետականներն ու դաշնակցականները չեն համարձակվում հանդես գալ: Այս բառապաշարն ավելի բնորոշ է լավ վարձատրվող մի քանի ագրեսիվ մարգինալ խմբակների, ու Հրայր Թովմասյանը, նման հայտարարություն անելով, ինքն իրեն դասում է նրանց շարքին ու դառնում է, պայմանականորեն ասած, «ադեկվադ՝ դատավորի հանդերձանքով»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում