Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Աննախադեպ ուժային հավաք Երևանում

Վաղը Երևանում մեկնարկում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը: Արդեն մի քանի տարի համաշխարհային ՏՏ ոլորտի այդ թիվ մեկ միջոցառումը այս տարի անցկացվելու է Հայաստանի մայրաքաղաքում, դրանով իսկ սահմանելով Հայաստանի տեղը համաշխարհային տեխնոլոգիական հեղափոխության քարտեզի վրա: Իհարկե, այդ տեղը զուտ այդ միջոցառումով չէ, որ ամրագրվելու է կամ կարող է ամրագրվել, որովհետև դրա համար անհրաժեշտ է ահռելի աշխատանք տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ: Սակայն այն, որ ՏՏ համաշխարհային այդ միջոցառումը անցկացնելու վայր է ընտրվել Հայաստանը, անշուշտ վկայում է այդ հարցում Հայաստանի մեծ ներուժի ճանաչման մասին:

Հայաստան են ժամանելու համաշխարհային տեխնոլոգիական ոլորտի, բառի բուն իմաստով, հսկաները, հեղինակավոր ընկերությունների ներկայացուցիչներ, ղեկավարներ, անհատներ: Հայաստանի այդ հյուրերը քաղաքականության մարդիկ չեն, նրանք չեն ղեկավարում երկրներ, ռեգիոնալ կամ համաշխարհային ուժային կենտրոններ: Մյուս կողմից, սակայն, ժամանակակից աշխարհում, ի վերջո, հարաբերական է, թե որտեղ է համաշխարհային ուժը, որոնք են ուժի կենտրոնները, և արդյո՞ք համաշխարհային ուժի կենտրոններ են միայն տարբեր կալիբրի պետությունների մայրաքաղաքները, թե՞, օրինակ, համաշխարհային ուժի յուրօրինակ կենտրոն կարող է լինել կամ համարվել նաև Սիլիկոնյան հովիտը, որտեղ կատարվում են հեղափոխական տեխնոլոգիական մշակումներ՝ գրեթե ամենօրյա ռեժիմով, և որոնք, բառի բուն իմաստով, ամեն օր ու ամեն ժամ փոխում են աշխարհը:

Եվ այդ տեսանկյունից, Երևանում տեղի ունեցող ՏՏ համաշխարհային կոնգրեսը ինչ-որ առումով աշխարհի ուժեղների հավաք է Երևանում, որը զուրկ լինելով քաղաքական ձևաչափից ու կարգավիճակից, այդուհանդերձ, իր չափազանց որոշիչ դերն ունի նաև համաշխարհային քաղաքականության, ռազմա-քաղաքականության ժամանակակից կառուցվածքում: Այստեղ, ահա, Հայաստանի խնդիրն է՝ ոգևորվելով այդ ճանաչումից, գործնականում կարողանալ վարվող քաղաքականության շնորհիվ տեղ գտնել համաշխարհային ուժի այդ նոր կենտրոնների շարքում, ներգրավվել այդ ուժի գործունեությանը ոչ միայն, այսպես ասած, կազմակերպական առումով, դառնալով փաստացի ՏՏ համաշխարհային կենտրոն՝ առնվազն երեք օրով, որքան տևելու է կոնգրեսը Հայաստանում, այլ նաև ունենալ բովանդակային, անգամ գաղափարական ներգրավվածություն: Դա ամենևին հեշտ ճանապարհ չէ, որը ենթադրելու է ձեռքի կամ կախարդական փայտիկի շարժում:

Մյուս կողմից, սակայն, այն դինամիկան, որ առկա է տեխնոլոգիական ոլորտում, և դրա հետ հայկական տեխնոլոգիական ներուժի համադրությունը կամ հարաբերակցությունը մեզ տալիս են համաշխարհային գործընթացներին մեկնարկային ոչ այնքան լավ պայմանների պարագայում հնարավորինս արագ հասնելու և որոշիչ դերակատարման հանգելու բացառիկ հնարավորություն, որը պետք է օգտագործել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում