Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

«Ղարաբաղը» ջախջախվում է. Մղձավանջ ադրբեջանցիների համար…

Ֆուտբոլի Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի «Դյուդելանժ»-«Ղարաբաղ» հանդիպմանը հայ երկրպագուների Առաջին ճակատի ՖԱՖ-ի իրականացրած ակցիան հայտնվեց միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Կարելի է ասել, որ ցնցող ակցիան երկրորդ պլան մղեց հեղինակավոր մրցաշարի ուշագրավ հանդիպումներն ու արդյունքները:

Հիշեցնենք, որ հանդիպման ժամանակ ՖԱՖ-ի ներկայացուցիչները թռչող սարքի՝ դրոնի միջոցով խաղադաշտի վրայով ծածանել էին Արցախի պետական դրոշը, ինչի արդյունքում գլխավոր մրցավարը մոտ կես ժամով դադարեցրել էր հանդիպումը՝ մրցող թիմերին ուղարկելով հանդերձարան: Տեղի ունեցածը իրարանցում էր առաջացրել մարզադաշտի ադրբեջանցի երկրպագուների համար նախատեսված սեկտորում:

Նշենք, որ սա առաջին ակցիան չէ, որը ՖԱՖ-ն իրականացնում է «Ղարաբաղի» հանդիպումների ժամանակ: Անցյալ տարի Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր «Ղարաբաղին»։ Հանդիպման ժամանակ Բելգիայից ժամանած հայ երկրպագու Սպարտակը ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկը հագին, ձեռքին՝ Արցախի դրոշը, ներխուժել է խաղադաշտ։ Անվտանգության աշխատակիցները դուրս են բերել նրան խաղադաշտից: Տեղի ունեցածը ևս լայն արձագանք էր ստացել Եվրոպայում և հիստերիա առաջացրել Ադրբեջանում:

Նշենք, որ «Դյուդելանժի» հետ հանդիպումն առաջին արտագնա մրցավեճն էր ադրբեջանական ակումբի համար Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկությունում: Ու փաստորեն «Ղարաբաղի» վերջին երկու արտագնա հանդիպումները ակումբային հեղինակավոր մրցաշարում ուղեկցվում են հայկական կողմի հզոր ակցիաներով, որոնք միջազգային հանրությանը ստիպում են խոսել Արցախյան հարցի իրական հիմնախնդրի մասին:

Ադրբեջանցիները միլիոնավոր դոլարներ ծախսելով, «Ղարաբաղին» տարիներ շարունակ երկրի չեմպիոն դարձնելով՝ «բրթում» են Եվրոպա: Ադրբեջանցիները «Ղարաբաղը» ներկայացնում են որպես Եվրոպայում միակ գաղթական թիմ, որը հնարավորություն չունի խաղալու սեփական քաղաքում: «Ղարաբաղի» հանդիպումների բուկլետներով շարունակ գրվում է սրտաճմլիկ հեքիաթը Արցախյան խնդրի վերաբերյալ՝ փորձելով արժանանալ միջազգային հանրության խղճահարությանը:

«Արսենալի» և «Դյուդելանժի» հետ հանդիպումներից հետո տեղի ունեցած զարգացումները, սակայն, ի չիք դարձրին ադրբեջանական ֆեյք ծրագիրը: Երկրորդ խաղում անընդմեջ «Ղարաբաղը» և Ադրբեջանը ջախջախիչ պարտություն կրեցին: Խոսքը խաղադաշտում գրանցված արդյունքի մասին չէ: Ադրբեջանական կողմն իսկապես ստանում է ուժեղ հակահարված: Կարող ենք փաստել, որ «Ղարաբաղի» արտագնա հանդիպումները թե՛ ֆուտբոլիստների, թե՛ մարզիչների և թե՛ ուղղակի ադրբեջանցիների համար վերածվում են մղձավանջի:

Եվրոպա լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլում «Ղարաբաղը» դեռևս երկու արտագնա հանդիպում պետք է անցկացնի:

Նոյեմբերի 11-ին ադրբեջանական ակումբը Կիպրոսում մրցելու է այս երկրի չեմպիոն ԱՊՕԷԼ-ի հետ, իսկ նոյեմբերի 29-ին Իսպանիայում հյուրընկալվելու է «Սևիլիային»: Ու հիմա հարևան երկրում խիստ անհանգստացած սպասում են, թե ինչ է հայկական կողմն իրականացնելու այդ հանդիպումների ժամանակ:

ՖԱՖ-ի հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չէր բացառել, որ «Ղարաբաղի» հանդիպումների ժամանակ նմանօրինակ ակցիաները կարող են շարունակվել: Ինչ վերաբերում է ԱՊՕԷԼ-ի ու «Սևիլիայի» հետ հանդիպումների ծրագրերին, Ջանջոյանը նշել էր, որ այդ մասին դեռ վաղ է խոսել:

Ադրբեջանական կողմը բողոքներ է ներկայացնում ՈՒԵՖԱ-ին և այլ կառույցների, բայց… Խաղաղ ակցիայի իրավունք ունի ցանկացած ոք:

Այո, սպորտը քաղաքականացնելու փաստը ամենևին էլ ողջունելի չէ: Բայց ֆուտբոլը քաղաքական նպատակներով օգտագործելը սկիզբ առավ հենց ադրբեջանցիների կողմից: Սեփական թիմը քաղաքական գաղթական որակելու միջոցով մեր երկրի դեմ դիվիդենդներ հավաքելը պետք է ստանար արժանի հակահարված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում