Friday, 29 03 2024
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Մոսկվայի հերթական խտրական մոտեցումը․ ինչո՞ւ է Լավրովը մոռանում Ալիևի ու Հասանովի հայտարարությունները

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 2-ին Սոչիում ելույթ է ունեցել «Վալդայ» ակումբում և հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել նաև Ղարաբաղյան հակամարտությանը։

«Կողմերը բավական լուրջ հայտարարություններ են անում, այդ թվում՝ հայտարարություններ են հնչել, որ Ղարաբաղը Հայաստան է, այնպես, ինչպես Տիրանայից Կոսովոյի վարչապետ Է․Ռաման հայտարարում էր, որ Կոսովոն Ալբանիա է։ Դա, իհարկե, չի նպաստում քաղաքական գործընթացի վերսկսման համար մթնոլորտի ձևավորմանը»,- ասել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը։

Լավրովը հավելել է. «Սակայն մենք, որպես համանախագահներ, ամերիկացիների ու ֆրանսիացիների հետ ներդաշնակ աշխատում ենք։ Սա այն քիչ իրավիճակներից է, որտեղ մենք ունենք միասնական տեսլական։ Մենք ունենք հիմնական փաստաթղթեր և չենք ցանկանում դրանք վերանայել։ Մենք ցանկանում ենք հիմնական սկզբունքների հիման վրա, որոնք բազմիցս քննարկվել են, որոնել լուծումը։ Սակայն դրան պետք է հասնել ուղիղ երկխոսության միջոցով։ Շփումներ կան, սակայն կարգավորման երկխոսությունն առայժմ չի վերսկսվել։ Լայնածավալ ռազմական գործողությունների ակնհայտ կամ ոչ ակնհայտ վտանգ ես չեմ տեսնում։ Պետք է անենք ամեն ինչ, որ դա տեղի չունենա»։

Հիշեցնենք՝ օգոստոսի 6-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարել էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, նշեց. «Նախ և առաջ պետք է հստակեցնել, որ վարչապետ Փաշինյանի արած հայտարարությունը «ազգային միասնականության» գաղափարի շրջանակներում է, ինչը բավականին կարևոր է։ Այդքան էլ լավ չէ, որ Լավրովի մոտ տպավորություն է ստեղծվել, թե հայկական կողմը փորձում է նման հայտարարություններով ազդել բանակցային գործընթացի վրա»։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ ընդգծեց. «Եթե Լավրովը մտահոգություն է հայտնում նման հայտարարությունների հետ կապված, ապա լավ կլինի, որ նմանատիպ մեկնաբանություններով նա հանդես գար բոլոր հայտարարությունների հետ կապված, նաև այն ժամանակ, երբ Ադրբեջանի իշխանությունները մի քանի անգամ կրկնում են, որ ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստանն է Ադրբեջանի մաս։ Այսինքն՝ նմանատիպ հայտարարություններ, եթե արվում են, ապա կարելի էր համեմատել ու զուգահեռներ անցկացնել ֆաշիստական Գերմանիայի կողմից սրբազան գերմանական կայսրության հողերը ազատագրելու գաղափարի հետ։ Այսինքն՝ եթե նմանատիպ հայտարարություններ են արվում, ու Ռուսաստանի արտգործնախարարությունը մտահոգված է բանակցային գործընթացի մթնոլորտի հետ կապված, ուրեմն պետք է բոլոր հայտարարություններին անդրադարձ կատարվի և ոչ թե ընտրողական՝ մեկ-երկու հայտարարության»։

Ո՞րն է այդ ընտրողական վերաբերմունքի պատճառը, հարցին ի պատասխան, քաղաքագետն ասաց. «Այստեղ պարզապես գործ ունենք բանակցային գործընթացի փուլերի հետ։ Եթե նախկինում հրադադարի ռեժիմի խնդիրն էր, խախտումները առաջնային պլանում էին, ենթադրում եմ, որ վերջին շրջանում հարաբերական այդ հանգստությունը սահմանին թույլ է տվել համանախագահող երկրներին կենտրոնանալ հարակից հարցերի, այդ թվում նաև հռետորաբանության վրա։ Եթե մենք անդրադառնում ենք հռետորաբանությանը, ապա կարծում եմ, որ տվյալ դեպքում ևս բավական կարևոր է խտրական մոտեցում չցուցաբերել և չընտրել հատուկ հայտարարություններ, այլ ընդհանրական շեշտադրումներով հանդես գալ»։

Ըստ Մինասյանի՝ վիճելի է, թե որ արտահայտությունն է ավելի շատ ազդում բանակցային գործընթացի վրա։ «Օրինակ՝ այն, որ Զաքիր Հասանովը հայտարարում է, որ շուտով իրենք պատերազմ են սկսելու, թե այն, որ, այո՛, ազգային միասնության տեսանկյունից «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Հետևաբար պետք է նաև հայտարարությունները մեկնաբանելիս ու դրանց բացասական ազդեցությունը մեկնաբանելիս տարբեր կողմեր՝ ոչ միայն Լավրովը, այլ միջազգային հանրությունը փորձեն գնահատել իրական ռիսկերը»,- եզրափակեց նա։

ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը չի բխում բանակցային ձևաչափի փիլիսոփայությունից և նորմալ է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն այս կապակցությամբ մտահոգություն են հայտնում. «Բայց Հայաստանի վարչապետը պետք է նրանց հետ հանդիպումներում հստակ հայտարարի, որ դա ներքին լսարանին ուղղված հայտարարություն է, և չպետք է մոռանալ նաև, որ ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի նախագահն անում է ավելի վատ հայտարարություններ և դրանք ակնհայտորեն չեն բխում բանակցային տրամաբանությունից»։

Վարդանյանը հիշեցնում է. «Իլհամ Ալիևը մի քանի անգամ հայտարարել է, որ Զանգեզուրը Ադրբեջանինն է, հայտարարել է, որ Երևանը պատմական ադրբեջանական տարածք է և պետք է հետ վերադարձվի, նմանատիպ մի շարք այլ հայտարարություններ, և դրանք իրենց ենթատեքստով ավելի վատն էին, քան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ Լավ կլինի՝ պարոն Լավրովը դրանց էլ անդրադառնա, չնայած եթե չեմ սխալվում՝ Մարիա Զախարովան անդրադարձել է»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում