Wednesday, 24 04 2024
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ

Բնական գազն ազգային արժույթով ձեռք բերելը բխում է ՀՀ շահերից. դա թույլ կտա մեղմացնել սակագնային քաղաքականությունը

ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արծարծեց գազի դիմաց ազգային արժույթով վճարելու հարցը: Հիշեցնենք, որ ռուսական գազը Հայաստանը գնում է դոլարով: Խորհրդի նիստում Փաշինյանն ասաց, որ անհրաժեշտ է ակտիվացնել համատեղ ջանքերը և բարենպաստ պայմաններ ստեղծել ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթով վճարումներ կատարելու համար: «Չնայած դրական դինամիկային՝ կան ոլորտներ, մասնավորապես՝ գազի շուկան, որտեղ ԵԱՏՄ ապրանքը ավանդաբար ոչ ազգային արժույթով է առաջարկվում: Այդ պատճառով այս հարցը մեր առաջնահերթությունների թվում պետք է լինի»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է նաև միասնական ֆինանսական շուկա ձևավորելու մասին հայեցակարգը: «Դա ինքնին արդեն համարվում է լուրջ քայլ ընդհանուր ֆինանսական տարածքի ձևավորման և ժամանակակից վճարման համակարգի ներդրման համար»,- ասաց վարչապետը։

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ռուսական գազը դրամով գնելու հնարավոր հեռանկարին՝ նկատեց, որ բնական գազը ազգային արժույթով ձեռք բերելը ընդհանուր առմամբ բխում է Հայաստանի շահերից, քանի որ դա թույլ կտա ավելի մեղմացնել սակագնային քաղաքականությունը: Իսկ ներկայում, երբ Հայաստանը բնական գազը գնում է դոլարով, ենթարկվում է որոշակի ռիսկերի, դոլարը տատանվում է, և դա էլ իր հերթին իր անդրադարձն է ունենում ընդհանուր համակարգի արդյունավետության վրա:

«Սրա մասին 2015 թ.-ից ի վեր բազմիցս հայտարարել է պաշտոնական Երևանը։ Սա ամենևին էլ չի նշանակում, որ դոլարի գործոնն իսպառ կվերանա: Կարծում եմ, որ նոր մոդելին անցում կատարելու դեպքում, գոնե սկզբնական փուլում, Ռուսաստանը Հայաստանի համար գազի սակագինը կսահմանի ռուբլով, սակայն գնի հիմքում, միևնույն է, դոլարի փոխարժեքն է ընկած լինելու, ինչը տրամաբանական է, քանի որ ռուսական ռուբլին դեռ չի կայացել որպես միջազգային արժույթ, և ռուսական խոշոր գործարարներն ու ֆինանսիստներն այսօր մեծ զգուշությամբ են խոսում տնտեսության դեդոլարիզացիայի մասին»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում ռուբլով իրականացվող առևտուրն ակնհայտորեն ինչ-որ չափով կկայունացնի մեր ներքին շուկան, իսկ բնական գազի ներկրման տիրույթում դոլարի անվերջ տատանումներից որոշակի պաշտպանվածություն կձևավորվի:

«Սա լավ նախադրյալ կարող է լինել նաև երկրի ներսում ավելի ողջամիտ ու պատասխանատու սակագնային քաղաքականություն վարելու համար։ Խոշոր հաշվով, սա գործընթաց է, որը վաղ թե ուշ պետք է սկսվի ԵՏՄ-ում, եթե վերջինս ձգտում է կայանալ որպես կարևոր աշխարհատնտեսական միավոր»,- ընդգծեց փորձագետը։

Ի դեպ, ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից առաջ և հետո կրկին խոսվում է բնական գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին։
Փորձագետները, այդ թվում՝ մեր զրուցակից Վահե Դավթյանը, բազմիցս են նշել, որ 2020-ին ամենայն հավանականությամբ գազի սակագինը Հայաստանի համար կբարձրանա, սակայն երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հերքեց այդ լուրերը՝ նշելով. «Վստահ եմ` չենք ունենա մի իրավիճակ, որ դեկտեմբեր ամսին ստիպված լինենք հայտարարել, թե հունվարի 1-ից գազի սակագինը բարձրանում է, սա` միանշանակ»։

Սակայն ակնհայտ է, որ գազի սակագնի հարցը չի պարունակում միայն տնտեսական բաղադրիչ, և Ռուսաստանը մշտապես գազի սակագինը օգտագործել է որպես քաղաքական գործիք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում