Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արբիտրաժային վեճերը ոչ մի կերպ չեն կարող ազդել Հայաստանի ներդրումային գրավչության վրա

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց Երևանի աղբահանությամբ զբաղվող օպերատորի՝ «Սանիթեք» ընկերության հետ կնքված պայմանագրի միակողմանի խզման մասին։

«Սանիթեք» ընկերության մամուլի խոսնակ Քնարիկ Առաքելյանն արդեն հայտարարել է, որ  «Սանիթեքը» դիմելու է արբիտրաժային դատարան։

Նախօրեին կառավարոթւյան հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ խոսեց «Հյուսիս-հարավ» մայրուղու գլխավոր կապալառու՝ իսպանական «Կորսան Կորվիամ» ընկերության հետ պայմանագրի խզման մասին։ Ավինյանը նշեց, որ այդկերպ փորձել են  արագացնել ճանապարհի կառուցման աշխատանքները: ««Կորսան Կորվիամ» ընկերությունը գնում է սնանկացման գործընթացով, և մենք այս պահի դրությամբ միակողմանի խզել ենք, պայմանագրի խզման պրոցեսում ենք, և ամենայն հավանականությամբ լինելու է նաև արբիտրաժային գործընթաց: Շատ կարևոր է արձանագրել, որ մենք այս պրոցեսով նաև արագացրել ենք ճանապարհի հնարավոր կառուցման պրոցեսները, որովհետև փաստացի դեպի սնանկություն գնացող ընկերությունը ունակ չէր լինելու ճանապարհի այդ հատվածը կառուցել: Այս պահի դրությամբ քննարկում ենք մեր միջազգային ֆինանսական գործընկերոջ հետ, թե ինչ ճանապարհով ենք առաջնորդվելու: Ամենայն հավանականությամբ մեկ լոտով դա դրվելու է մրցույթի»:

Ինչպես հայտնի է, դեռևս չհանգուցալուծված Ամուլսարի խնդրով ևս կա արբիտրաժի վտանգ, որի շրջանակներում խոսք է գնում մոտ 700 միլիոն դոլարի մասին։

Քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Երևանի քաղաքապետարանին որևէ արբիտրաժով սպառնալ հնարավոր չէ, քանի որ քաղաքապետարանը գործել է  օրենքի տառին համապատասխան։ «Եթե «Սանիթեք»-ը դիմի արբիտրաժ, ապա մենք չենք կարող ասել, թե ինչ գումարների մասին կարող է խոսք գնալ։ Բայց մեզ համար մտահոգիչ չէ արբիտրաժ դիմելու սպառնալիքը, որովհետև մենք գործել ենք գործող օրենսդրության տառին և ոգուն համապատասխան, և մեր բերած փաստական հանգամանքները և իրավական հիմնավորումները առավել քան բավարար են թե՛  տեղական և թե՛ միջազգային դատարանի համար մեր օգտին հանգուցալուծում ստանալու»,- ասաց Համբարձումյանը։

Մեր դիտարկմանը՝ «Սանիթեք»-ը պնդում է, թե քաղաքապետարանը միտումնավոր խոչընդոտներ է  ստեղծել բիզնեսի համար, քաղաքապետի խորհրդականը հակադարձեց. «Մենք պարզապես սկսել ենք ինքներս  քաղաքի աղբը հավաքել։ Եթե դա խոչընդոտ է, ապա, կներեք, բայց մենք չէինք կարող քաղաքում աղբը թողնել կուտակված։ Մենք այս առումով որևէ մտահոգություն չունենք։ Մենք սպասում ենք և պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման»։

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ արբիտրաժային վեճերը ոչ մի կերպ չեն կարող ազդել Հայաստանի ներդրումային գրավչության վրա և վանել պոտենցիալ ներդրողներին Հայաստանից։ «Ընդհանրապես շուկան ինքը գործարքների համակարգ է, և ցանկացած գործարք կարող է պոտենցիալ կոնֆլիկտի աղբյուր լինել, ու գործարքի կողմերի շահերը կարող են ոչ թե համադրվել, այլ հակադրվել։ Նման իրավիճակում մնում է երկու ելք՝ արբիտրաժը՝ որպես կողմերի դիրքորոշումները հաշտեցնող, կոնսենսուսի բերող ատյան, և դատական ավելի կոշտ ատյանը, որտեղ հնարավոր է որոշումներ կայացվեն երկու կողմի շահերին էլ դեմ»,- ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ արբիտրաժային ինստիտուտը աշխարհի վերջը չէ։

Եթե կոնֆլիկտի կողմերը համատեղ լուծումներ չեն գտնում, ապա նման դեպքում արբիտրաժը լավագույն լուծումն է։

Եվ հետո, Ատոմ Մարգարյանի խոսքով, արբիտրաժ դիմելը դեռ չի նշանակում, որ ՀՀ-ի դեմ որոշում է  կայացվելու։ Առ այսօր դեռևս արբիտրաժային դատարանում ընդդեմ Հայաստանի կարծես թե որոշում չկա: «Այս պահին գոնե նման հետևություն անելը ժամանակավրեպ է։ Այլ բան է, եթե արբիտրաժի որոշում լինի, և դրանից հետո խնդիրներ ծագեն»,- եզրափակեց տնտեսագետը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում