Հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին իր կարծիքն է հայտնել Վրաստանում ռուսաֆոբիայի հաղթահարման վերաբերյալ, հաղորդում է Sputnik Georgia-ն:
Նրա կարծիքով, դրան կօգնի հասնել վրացիների Ռուսաստանի բուհերում ուսուցանումը:
Կանդելակին ասել է, որ երբ նա հայտնվում է պետական պաշտոնյաների մոտ ընդունելության կամ միջոցառումների, նրանց խնդրում է «պարզապես 3-5 հազար վրացիների հնարավորություն տալ կրթություն ստանալ Մոսկվայի պետական համալսարանում»:
Հեռուստահաղորդավարուհին կարծում է, որ Ռուսաստանի առաջատար համալսարանների շրջանավարտները ակտիվ ազդեցություն կունենան Վրաստանի քաղաքականության վրա: Նրա խոսքերով, դա կփոխի Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքը: