Friday, 29 03 2024
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով

Հրայր Թովմասյանի և Հայաստանի ճակատագրերը

Խորհրդարանը 98 կողմ ձայնով հավանության արժանացրեց Սահմանադրական դատարանի նախագահին պաշտոնանկ անելու դիմումը, որ ներկայացվելու է Սահմանադրական դատարան, և որի վերաբերյալ որոշում պետք է կայացնի դրա ինն անդամներից ութը: Հրայր Թովմասյանը չունի իր վերաբերյալ որոշմանը մասնակցելու իրավունք: Ներկայումս առանցքային հարցը մնում է այն, թե ինչ կորոշի ՍԴ-ն:

Նախօրեին խորհրդարանում հարցի կամ դիմումի քննարկմանը «Իմ քայլը» խմբակցության մի շարք պատգամավորներ դիմում էին Սահմանադրական դատարանի դատավորներին՝ նրանց հորդորելով քվեարկել հանուն անկախ դատական համակարգի, այդ պատասխանատվությամբ և առաքելությամբ: Ի՞նչ կորոշեն դատավորները, և ի՞նչ կլինի, եթե հանկարծ նրանք ունենան պատասխանատվության և առաքելության մասին այլ պատկերացումներ, քան «Իմ քայլը» խմբակցությունը: Ի՞նչ կկատարվի, եթե ՍԴ-ն պահի Հրայր Թովմասյանին: Ողբերգական՝ իհարկե, ոչինչ, և այդ հարցը Հայաստանի լինել-չլինելու հարց չէ: Պարզապես ակնառու է, որ Հայաստանում մի ներքաղաքական իրավիճակ է լինելու, եթե հաջողվում է հասնել Հրայր Թովմասյանի պաշտոնանկության, և բոլորովին այլ, հիմնավորապես այլ վիճակ, երբ չի հաջողվում այդ հարցը լուծելու քաղաքական իշխանության հերթական փորձը:

Այստեղ, իհարկե, հարցը հնարավոր է դիտարկել մի քանի հարթության վրա: Նախ՝ օրինակ, հանրային ընկալումը լինելու է այնպիսին, որ իշխանությունը չկարողացավ Հրայր Թովմասյանի հարցը լուծել, եղավ անզոր, ուժ չունեցավ: Այդպիսով, որոշակի, այսպես ասած, հոգեբանական առավելություն են ստանալու այն ուժերը, որոնք դիրքավորվել էին Հրայր Թովմասյանին պահելու ուղղությամբ: Մյուս կողմից՝ այդ հանգամանքը իշխանությանը կարող է առիթ տալ գնալու հռետորաբանության կտրուկ սրացման և հայտարարության, որ «հակահեղափոխությունը», այսպես ասած, «ոգևորվել» է և պետք է տալ հուժկու պատասխան: Բայց արդյոք այդօրինակ մարտավարությունը աստիճանաբար չի՞ սպառում իրեն, և չկա՞ ռիսկ, որ կստացվի հովվի հայտնի պատմությունը, երբ նա մի քանի անգամ կեղծ ահազանգում էր գայլերի հարձակման մասին, մինչև իրական հարձակման դեպքում նրան արդեն որևէ մեկը չհավատաց:

«Հակահեղափոխության» դեմ մոբիլիզացիայի գործիքը չափազանց նուրբ է, և քաղաքական իշխանությունը պետք է շատ աչալուրջ և խնայողաբար վերաբերվի դրա օգտագործմանը: Մյուս կողմից՝ ակնառու է, որ իշխանությունը ունի զուգահեռ այլ գործիքներ: Հատկանշական է, որ հակակոռուպցիոն պայքարի ռազմավարության ընդունումը, հենց ներկայիս գործընթացին զուգահեռ, ամենևին պատահական չէր, և դրանով իհարկե իշխանությունը հիշեցնում է կամ ստեղծում մթնոլորտ՝ ցրելու համար տպավորությունը, որ ՍԴ նախագահի պաշտոնանկության չհասնելը իշխանության թուլության նշան էր:

Ընդհանրապես այդ առումով ակնառու է, որ վաղուց հասունացել է թե՛ հեղափոխության, թե՛ դրա արդյունքում ձևավորված լեգիտիմ իշխանության, թե՛ հանրության, այսպես ասած, ուժի չափանիշներն ու չափորոշիչները փոխելու անհրաժեշտությունը, որպեսզի, այսպես ասած, չափման միավորը կամ ելակետը չլինի նախկին իշխանությունը և դրա հանդեպ որևէ ներքաղաքական կամ, այսպես ասած, բարոյահոգեբանական հարաբերակցություն: Դա նշանակում է այդ իշխանությանը մերժած և առաջ անցած հանրությամբ քայլել հետ և վերադառնալ այդ համակարգի ելման դիրք, ինչը լուծում է հենց այդ համակարգի «կենսական» նվազագույն պահանջները, բայց ոչ՝ հեղափոխություն ապրած Հայաստանի:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում