Շվեդ Էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը և կամերունցի իրավապաշտպան Դիվինա Մալումը դարձել են Խաղաղության միջազգային մանկական մրցանակի դափնեկիրներ: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտնել է KidsRights կազմակերպությունը, որը մրցանակի հիմնադիրն է՝ տեղեկացնում է TASS-ը:
«Ե՛վ Գրետայի, և՛ Դիվինայի ազդեցությունը բազմաթիվ երեխաների ապագայի վրա անվիճելի է»,-նշել է KidsRights-ի հիմնադիր և փորձագիտական կոմիտեի նախագահ Մարկ Դուլարտը:
Նա աղջիկներին համարել է Խաղաղության միջազգային մանկական մրցանակի օրինական հաղթողներ:
Պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին Հաագայում՝ Երեխայի համաշխարհային օրվա առթիվ։