Friday, 19 04 2024
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր

Քոչարյանը մտադիր է տապալել դատավարությունը

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Նախկին նախագահը երեկ է հետազոտվել ու դրանից հետո տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Քոչարյանը սեպտեմբերի 30-ին ևս հետազոտվել էր նույն բժշկական կենտրոնում։

Բնավ չենք ուզում շահարկել մարդու հիվանդության հանգամանքը, սակայն ուշագրավ է, որ Քոչարյանը գիշերամիզությամբ սկսեց «տառապել» խիստ որոշակի հանգամանքներում, ինչը կասկածի տակ է դնում հիվանդության վերաբերյալ նրա շրջապատի պնդումները։

Երկրորդ նախագահը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն հետազոտությունների մեկնեց այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ նրա խափանման միջոցը չի փոխվելու, ու դատավարությունը ձգձգելու բոլոր ռեսուրսներն ըստ էության սպառված են։ Դատավոր Աննա Դանիբեկյանի քաղաքացիական ու մասնագիտական խիզախությունն ըստ ամենայնի հունից հանել է Քոչարյանին, որը թերևս կասկած չունի, որ հոկտեմբերի 7-ից դատավարությունն ըստ էության տեղափոխվելու է, այսպես ասած, բովանդակային հարթություն։ Այլ խոսքով՝ հասարակության սեփականություն են դառնալու քննության բոլոր նյութերը, ցուցմունքները, կոնկրետ փաստեր, որոնք առանձին-առանձին ու հանրագումարում ապացուցելու են, որ Քոչարյանը նպատակային ու հաշվենկատ քայլերով տապալել է սահմանադրական կարգը՝ քրեաօլիգարխիայի իշխանությունը երկարաձգելու, Սերժ Սարգսյանին նախագահ կարգելով՝ թալանի ու արտոնությունների իր «ինդուլգենցիան» պահպանելու համար։

Այս հեռանկարն է, որ Քոչարյանին սարսափեցնում է՝ նրա մոտ ծնելով «հիվանդություն»։ Գրեթե ակնհայտ է, որ երկրորդ նախագահը դիմում է մանիպուլյատիվ հնարքի՝ դատավարությունը ձգձգելու համար, որովհետև տեսանելի է, որ դրա ընթացքը Քոչարյանից կարող է վանել անգամ նրա սակավաթիվ աջակիցներին։

Ի դեպ, այս ամբողջ ընթացքում Քոչարյանի պաշտպանական թիմը հետապնդել է դատավարությունը ձգձգելու մարտավարություն, երբ տասնյակ ընթացակարգային միջնորդություններով թույլ չի տվել բուն գործի քննությունը։ Երբ տուժողներին ու մեղադրող կողմին, ի վերջո, հաջողվեց կասեցնել պաշտպանական կողմի, ըստ էության, սադրիչ մարտավարությունը, եկավ Քոչարյանի «հիվանդանալու» պահը։

Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ Քոչարյանը «հիվանդացավ» իր տիկնոջ ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման ֆոնին։ Ենթադրաբար Քոչարյանի թիմը ստեղծում է քարոզչական նոր առիթներ՝ Մարտի 1-ի գործում արտաքին միջամտության հարթակներ ստեղծելու նպատակով։ Բնավ չենք զարմանա, որ մոտ ժամանակներս ռուսական մեդիա դաշտը հեղեղվի «խեղճ» Քոչարյանի հիվանդության մասին «սրտաճմլիկ» նյութերով, որոնց հետո, «հումանիստական» նկատառումներից ելնելով, արձագանքի Ռուսաստանի ԱԳՆ-ն։

Ցանկացած կալանավոր բուժվելու, պատշաճ բուժսպասարկում ստանալու իրավունք ունի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը։ Սա քննարկման ենթակա չէ, մյուս կողմից՝ քրեակատարողական ծառայությունն ու դատարանը պետք է անեն առավելագույնը՝ դատական գործընթացի ձգձգման փորձերը կանխելու նպատակով։ Սա էլ հասարակության պահանջն է։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում