«Եվրամիությունն ու Վրաստանը նոյեմբերի 22-ին ռեադմիսիայի մասին համաձայնագիր են ստորագրել»,- հաղորդում է РИА НОВОСТИ-ն:
Կողմերի ներկայացուցիչները համաձայնագրի տակ իրենց ստորագրությունն են դրել Բրյուսելում: Համաձայնագիրը ներառում է այն ընթացակարգերը, ըստ որոնց` ոչ լեգալ միգրանտներին պետք է հետ վերադարձնեն հայրենիք:
2010 թվականի հունիսին Եվրամիությունն ու Վրաստանը վիզային ռեժիմի պարզեցման վերաբերյալ համաձայնագիր էին կնքել: