«Երևան» ֆուտբոլային ակումբը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը մոլդովացի մարզիչ Վլադ Գոիանի և օգնական Նիկոլայ Պանուի հետ:
Այս մասին հայտնում է թիմի լրատվական ծառայությունը:
«Երևան»-ի ղեկը կստանձնի պորտուգալացի մասնագետ Կալդաշ դե Օլիվեյրան և օգնական Գոմես Կոռռեան:
Նոր մարզիչը նախկինում աշխատել է «Բրագա Բ»-ում, «Չավես», «Բրագա Մ-19», «Բրագա»-ի գլխավոր թիմում և այլ ակումբներում: