Tuesday, 23 04 2024
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը

Հայաստանի կոշտ արձագանքը Լավրովին

Հայաստանի ԱԳՆ խոսնակը անդրադառնալով Արցախի հարցի վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի գնահատականներին, որում նա, մասնավորապես, կարգավորմանը խանգարող է որակել Հայաստանի վարչապետի՝ «Արցախը Հայաստան է» արտահայտությունը, արել է բավականին կոշտ հայտարարություն: Ըստ Հայաստանի ԱԳՆ խոսնակի, կարևոր է, որ միջնորդները զերծ մնան ընտրովի և միակողմանի բնույթ կրող գնահատականներից: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանում «Վալդայ» միջազգային փորձագիտական ակումբում ելույթի ընթացքում ի թիվս միջազգային հարցերի անդրադառնալով նաև արցախյան խնդրին նշել է, որ այն սառեցված է և չի հաջողվում սկսել կարգավորման քաղաքական գործընթացը, չնայած կան շփումներ միջնորդների մասնակցությամբ: Լավրովի հայտարարությանն անդրադառնալու առիթ ունեցել ենք, սակայն դրանում կա մի երանգ, որը ունի առանձին դիտարկման կարիք: ՌԴ արտգործնախարարը քննադատել է Հայաստանի վարչապետի հայտարարությունը, թե Արցախը Հայաստան է:

Իհարկե, լավ կլիներ, մեղմ ասած, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող երկրի արտգործնախարարը նույն ձևով քննադատեր նաև Երևանի գրավման մասին Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությունները, որոնք իրենց բնույթով առավել աղաղակող են և պարունակում են ուղղակի նվաճողական, ագրեսիվ դրսևորումներ: Սակայն Ռուսաստանի երկդիմի քաղաքականությունն Արցախի հարցում նորություն չէ, և այստեղ, թերևս, Հայաստանը պատրանքներ չպետք է ունենա վաղուց և խնդիրն այն է, որ Հայաստանը պետք է կարողանա պարզապես Ռուսաստանին պահել առնվազն հավասարակշռության դաշտում, դնելով անվտանգային պատասխանատվության առաջ:

Լավրովի հայտարարության մեջ ուշադրության է արժանի համեմատությունը Կոսովոյի հետ: Նա նշել է, թե «Արցախը Հայաստան է» հայտարարությունը նույնքան ապակառուցողական է, որքան Ալբանիայի վարչապետի հայտարարությունը, թե «Կոսովոն Ալբանիա է»: Ինչո՞ւ է ՌԴ արտգործնախարարը հիշեցրել, հիշատակել Ալբանիան և համեմատություն անցկացրել Կոսովոյի հետ: Կա՞ ակնարկ, որ Ռուսաստանը Արցախի հարցում դիտարկում է Կոսովոյի մոդելը: Այսինքն՝ ՌԴ արտգործնախարարը ակնարկում է, որ դեմ է Արցախի Հայաստան լինելուն, բայց կողմ է Արցախի անկախ պետականության ճանաչմա՞նը: Իհարկե, այստեղ էլ կարող են հետաքրքիր նրբերանգներ, զուգահեռներ լինել մի քանի ամիս առաջ Արցախում մի քանի ռուս փորձագետ-էմիսարների ելույթների հետ, որոնք արցախցիներին փորձել են համոզել, որ Արցախը տարբեր է մնացյալ հայությունից և պետք է անկախ լինի, առանձին լինի՝ դե, իհարկե, ռուսական մանդատի ներքո: Արդյո՞ք այժմ արդեն արտաքին գործերի նախարարի մակարդակով է ակնարկվում այդօրինակ մտայնության կամ մոտեցումների մասին: Միևնույն ժամանակ պետք է նկատել սակայն, որ այդ տարբերակը չի բխում ոչ միայն հայկական պետականության շահից, այլ նաև Ադրբեջանի, որովհետև Բաքվին հազիվ թե մխիթարի այն, որ Արցախը Հայաստան չէ, այլ «ռուսական մանդատ»: Բայց այդ հանգամանքը մխիթարական լինել չի կարող հայկական պետականության համար, որովհետև, ի վերջո, խնդիրն այն չէ, որ ինչ-որ կետում ռուսական մտայնություններից կարող ենք դժգոհ լինել թե՛ մենք, թե՛ ադրբեջանցիները:

Հայաստանի և Արցախի խնդիրը պետական ամբողջության ապահովումն է, քանի որ միայն դա կարող է լինել անվտանգության առավելագույն գրավական: Սակայն ռուսական այդ մտայնության մասին կարող ենք անել միայն եզրակացություն կամ ենթադրություն, հղում անելով Կոսովոյի՝ անկասկած ոչ պատահական բերված օրինակին: Հնարավոր է սակայն, որ Լավրովը մի կողմից քննադատելով Փաշինյանին՝ Բաքվին ինչ-որ կերպ մխիթարելու համար, մյուս կողմից Ալիևին ակնարկում է, որ պետք է գոհ լինել Կոսովոյի օրինակին չարժանանալու համար: Չենք կարող բացառել և այն, որ ՌԴ արտգործնախարարը որոշակիորեն ակնարկում է Ադրբեջանի «կրոնակիցների» հանգամանքը ու թերևս միաժամանակ նաև այն, որ Կոսովոյի անկախությունը ճանաչել է Ադրբեջանի ավագ եղբայրը՝ Թուրքիան: Ադրբեջանն ինքը չի ճանաչել Կոսովոյի անկախությունը, միանգամայն հասկանալի պատճառներով, բայց ահա ավագ եղբայրը՝ Թուրքիան, ճանաչել է, և ՌԴ արտգործնախարարը գուցե ակնարկում է այդ մասին, Ադրբեջանին ասելով՝ «ի՞նչ եք ուզում մեզանից»:

Ի վերջո, ի՞նչ էր ուզում ասել Լավրովը, խոշոր հաշվով հնարավոր է մեկնաբանել տարբեր կերպ, սակայն բուն խնդիրն այն է, որ «Արցախը Հայաստան է» արտահայտության համար Հայաստանի վարչապետին քննադատում է մի երկրի արտգործնախարար, որը Ղրիմը դարձրել և հռչակել է Ռուսաստան: Ըստ այդմ, գուցե Կոսովոյի օրինակ բերող Լավրովը, բերեր Ղրիմի օրինակը, ինչը կլիներ շատ ավելի հասկանալի, տրամաբանական, քաղաքականապես համարձակ և բարոյական:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում