ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ բանակցությունների ընթացքում քննարկել է նախկին փոխնահագահ Ջո Բայդենին: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Նշվում է, որ քննարկումը տեղի է ունեցել հունիսի 18-ին առաջնորդների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
Նշվում է նաև, որ զրույցի ընթացքում Թրամը և Ցզինպինը քննարկել են նաև սենատոր Էլիզաբեթ Ուորենին, որը պատրաստվում է մասնակցել 2020 թվականի նախագահական ընտրություններին՝ դեմոկրատական կուսակցության կողմից:
Պարբերականի տվյալներով, այս հեռախոսազրույցի, ինչպես նաև Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու զրույցի ձայնագրությունները պահվում են բարձր պաշտպանվածությամբ սերվերի վրա: