Փողոցային նկարիչ Բենքսիի նկարը, որը նվիրված է բրիտանական խորհրդարանի աշխատանքին, լոնդոնյան աճուրդի շրջանակներում վաճառվել է ռեկորդային՝ 12 միլիոն դոլար գումարով: Աճուրդը 13 րոպե է տևել: Գնորդի անունը չի նշվում:
Նշվում է, որ մինչ այդ վաճառված ամենաթանկարժեք նկարը, որի հեղինակը փողոցային նկարիչ է եղել, համարվում էր Դեմյեն Հերստի՝ գունավոր կետիկներով նկարը, որը 2008-ին գնվել էր 1,87 միլիոն դոլարով:
Բենքսիի նկարի վրա պատկերված է խորհրդարանի նիստը, սակայն պատգամավորների փոխարեն շիպանզեներ և օրանգուտաններ են նկարված: