Հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունից հետո շաման Ալեքսանդր Գաբիշևին, որը «գնում էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վտարելու», անմեղսունակ են ճանաչել: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իրավապաշտպան կազմակերպության համակարգող Ալեքսեյ Պրյանիշնիկովին:
Պրյանիշնիկովի խոսքերով, մասնագետները հայտնել են, որ շամանն անմեղսունակ է:
Նա հավելել է, որ Գաբիշևի փաստաբանները դեռ չգիտեն փորձաքննության արդյունքների մասին:
Նշվում է, որ սեպտեմբերի 12-ին քրեական գործ է հարուցվել ՌԴ քրեական օրենսգրքի 280 հոդվածի 1-ին մասով (ծայրահեղական գործունեության հրապարակային կոչեր): Հետաքննության համաձայն, Գաբիշևն անձամբ դիմել է մի խումբ մարդկանց՝ ծայրահեղական գործողությունների կոչերով:
2019-ի մարտից շամանը քայլելով պետք է Յակուտիայից հասներ Մոսկվա, որը կտևեր երկու տարի: