Thursday, 18 04 2024
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»

Կոռուպցիայի դեմ պայքարը թևակոխում է նոր փուլ. ինչ ճակատագրի կարժանանա հակակոռուպցիոն չորրորդ ռազմավարությունը

Երեկ կառավարությունը հավանությանն արժանացրեց «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այդպիսով արձանագրեց, որ կառավարության՝ կոռուպցիայի դեմ պայքարը թևակոխում է նոր փուլ։ «Նախագծի շուրջ իրականացվել են աննախադեպ թվով քննարկումներ պետական մարմինների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ:

Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական շեշտադրումն արված է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալիզացման վրա»,- նշել է նախարարը։

Նշենք, որ այս նախագծով նախատեսվում է ստեղծել հակակոռուպցիոն մարմնի տարանջատված մոդել՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով և Հակակոռուպցիոն կոմիտե: Ամբողջությամբ վերանայվում է իրավապահ համակարգը։ Մասնավորապես, նախատեսվում է 2021 թվականին ստեղծել կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և քննության իրավասությամբ միասնական մարմին՝ «Հակակոռուպցիոն կոմիտե» անվանմամբ:

Նախագծով նախատեսվում է նաև ստեղծել կոռուպցիոն գործերի քննության նկատմամբ հսկողություն իրականացնող մասնագիտացված ստորաբաժանում Գլխավոր դատախազության կազմում՝ միաժամանակ ապահովելով նաև դատախազների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված մասնագիտացումը:

Ստեղծվելու է նաև մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան:

Նախագծով նախատեսվում է նաև ամբողջությամբ բարեփոխել հայտարարագրման համակարգը, այդ թվում՝ հայտարարատուների և նրանց ընտանիքի կազմի շրջանակի, հրապարակման ենթակա տվյալների ցանկի ընդլայնման, հայտարարագրի բովանդակության վերանայման, գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրման միասնական համակարգի փաստացի ստեղծման և գործարկման միջոցով:

Հայտարարատուների շրջանակի և նրանց ընտանիքի կազմի անդամների շրջանակի ընդլայնումը պայմանավորված է հետագայում համընդհանուր հայտարարագրման անցնելու հրամայականով: Հայտարարագրի բովանդակության վերանայման շրջանակներում իջեցվելու է հայտարարագրման ենթակա թանկարժեք գույքի, այն է՝ 8 մլն ՀՀ դրամ արժեքային շեմը, սահմանվել է փաստացի օգտագործվող գույքի հայտարարագրման պահանջ, հստակեցվելու են փոխառությունների և եկամուտների տեսակները, ներդրվելու է ծախսերի հայտարարագրման համակարգ:

Ըստ արդարադատության նախարարի՝ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեսանկյունից առաջնահերթություններից է լինելու ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործուն կառուցակարգերի սահմանումը և ներդրումը, դրանց միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովումը: Կոռուպցիոն հանցագործությունների ցանկի օրենքով սահմանումը, գործերի քննության մեթոդիկայի մշակումը և ընդունումը: Ինչպես նաև չափազանց կարևորվում է հակակոռուպցիոն կրթության ներառումը կրթական համակարգում, ինչպես նաև իրականացված ծրագրերին քաղաքացիներին իրազեկ դարձնելու և նշյալի նպատակով համակարգված հակակոռուպցիոն իրազեկման ծրագրերի մշակումը և իրականացումը:

Նախագծով սահմանված են նաև ռազմավարության մոնիթորինգի համակարգը և ֆինանսական գնահատականը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր գործունեության ընթացքում սա արդեն հակակոռուպցիոն երրորդ ռազմավարությունն է, որ ընդունվեց և իր համար ավելի կարևոր է, որ դա կյանքի կոչվի, որի համար ամենակարևորը քաղաքական կամքն է։ «Ներկայումս քաղաքական կամք կա և կարևոր է, որ այն մինչև վերջ կշարունակի մնալ։ Հաջորդը ռեսուրսային խնդիրն է։ Ներկայումս ավելի քան 16 միլիարդ դրամ պետք է հատկացվի ռազմավարության իրականացման համար, որից ստացվում է 5 միլիարդ՝ տարեկան։ Եթե միջոցները իսկապես ճիշտ են հաշվարկված և իսկապես ամեն ինչ իրականացվի, ապա արդյունք կունենանք։ Այսինքն՝ պետք է քաղաքական կամք՝ գումարած ռեսուրսներ»,- ասաց Հոկտանյանը։

Նրա խոսքերով՝ մինչև ամբողջությամբ կազմավորությամբ նախատեսված ծրագրերը կյանքի կոչվեն, ձևավորվի Հակակոռուպցիոն կոմիտեն, հակակոռուպցիոն դատարանը և մյուս մարմինները, այդ ժամանակահատվածում վակուում չի առաջանա, քանի որ ԱԺ-ում արդեն իսկ երկրորդ ընթերցմամբ ընդունվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման մասին օրենքը։ «Ես նոր չեմ այս ոլորտում։ Առաջին ռազմավարությունը, երբ 2002 թվականին քննարկվեց, մոտ մեկ տարի մնաց կառավարությունում, ապա 2003 թվականին ընդունվեց, այդ պահից էլ պարզ էր, որ ռազմավարությունները շատ կարող են ընդունվել, բայց կարևորը կիրարկումն է։

Այն ժամանակ քաղաքական կամքի իսպառ բացակայություն կար։ Հիմա, կարծես, քաղաքական կամքը կա և հուսանք, որ չի լինի այն իրավիճակը, որ որոշ ժամանակ անց, այլ գործոններից ելնելով՝ այդ քաղաքական կամքը չի փոշիանա։ Դա առաջին, բայց ոչ բավարար պայմանն է կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Բավարար պայմանները շատ ավելի խորն են, որոնք պետք է լուծել։ 3 ռազմավարություն ենք ունեցել, բայց երեքի կիրարկումը եղել է անբավարար։ Տեսնենք, թե չորրորդը ինչ ճակատագրի կարժանանա»,-ընդգծեց Հոկտանյանը։

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, որը հակված չէր հակակոռուպցիոն մարմնի տարանջատված մոդելին և առաջարկում էր ստեղծել հակակոռուպցիոն մեկ միասնական ունիվերսալ մարմին, այսօր էլ պնդում են, որ այս ռազմավարությամբ, որը ընդունվեց կառավարության կողմից, չի հստակեցվում, թե Հակակոռուպցիոն կոմիտեն ինչպիսի ինստիտուցիոնալ մարմին է լինելու։ «Երբ մենք այդ հարցերը բարձրացրինք արդարադատության նախարարության մոտ, մեզ ասացին, որ բոլոր այդ մանրամասնությունները պետք է կարգավորվեն օրենքով։ Իսկ մենք առ այսօր չունենք օրենքի նախագիծ, որ հասկանանք, թե ինչպիսի մարմին է լինելու, ինչպես են ղեկավարները նշանակվելու, ինչպես է ձևավորվելու ղեկավար կազմը։ Առանց այդ ամենը ունենալու, զուգահեռ վարչապետի մոտ խորհրդակցություններ են ընթանում։ Այդուհանդերձ, գլխավոր հարցը պետք է լինի և շարունակում է մնալ մարմնի անկախության հարցը»,-նախօրեին մեզ հետ զրույցում ասել էր Իրավաբանների հայկական ասոցիացիայի իրավաբան, հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում