Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Կառավարությունը ԱԺ-ի դատին է ներկայացրել «Բյուջե 2020»-ը, որում մի շարք ոլորտների հատկացումները կրկնակի ավելի են

Սեպտեմբերի 30-ի նիստում կառավարությունը հավանության է արժանացրել «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և ուղարկել խորհրդարան: Ըստ ներկայացված նախագծի՝ 2020 թ. պետական բյուջեն եկամուտների գծով կազմում է 1 տրիլիոն 697 մլրդ 618,5 մլն դրամ, ծախսերի գծով՝ 1տրիլիոն 880 մլրդ 186,3 մլն դրամ: Դեֆիցիտը (պակասուրդը)՝ 182 մլրդ 567,8 մլն դրամ: Այս տարվա համեմատությամբ եկամուտները 201 մլրդ դրամով կամ 13.4 %-ով ավելի են (2019-ին՝ 1 տրիլիոն 496 մլրդ 463 մլն), ծախսերը՝ 232 մլրդ դրամով կամ 14.1 %-ով են ավելի (1 տրիլիոն 648 մլրդ 63 մլն), դեֆիցիտը՝ 31 մլրդ դրամով կամ 20.4 %-ով (151 մլրդ 600 մլն դրամ):

Դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ կազմելու է 2.6%: Այս ցուցանիշների պարագայում կանխատեսվող տնտեսական աճը կլինի 4.9%:

«Բյուջե 2020»-ով նախատեսվում է ծախսել 1 տրիլիոն 880.2 մլրդ դրամ։ Բյուջեի ծախսերի 26%-ը, որ կազմում է 486.5 մլրդ դրամ, բաժին է ընկնելու սոցիալական պաշտպանությանը: Սա շուրջ 45.2 մլրդ դրամով կամ 10.2 %-ով գերազանցում է այս տարվա բյուջեի համապատասխան տողին հատկացված գումարները: Սրա հիմնական մասը հատկացվում է ծերության կենսաթոշակներին։ 2020-ի բյուջեով այն նախատեսված է մոտ 374 մլրդ դրամ՝ 2019-ի մոտ 333 մլրդ դրամի դիմաց։ Բյուջեի նախագծով էականորեն ավելացված են առողջապահությանը, կրթությանը հատկացվող միջոցները ևս: Առողջապահության ոլորտին կհատկացվի 110.9 մլրդ դրամ, որը շուրջ 20 մլրդ դրամով գերազանցում է այս տարվա հատկացման մակարդակը: Կրթության ոլորտին կհատկացվի 162.9 մլրդ դրամ այս տարվա 141.9 միլիարդի դիմաց (15%-ով ավելի այս տարվա հատկացվածից): Մյուս խոշոր խումբն ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են, որոնց 2020 թվականի բյուջեով նախատեսված է հատկացնել 347 մլրդ դրամ՝ 2019 թվականի մոտ 316 մլրդ դրամի դիմաց։ Աճը՝ 31.5 մլրդ դրամ կամ 10 %:

Երրորդ տեղում պաշտպանության ոլորտն է, որին նախատեսված է հատկացնել 310.5 մլրդ դրամ. այն ուղղվում է ռազմական պաշտպանությանը։ Սա այն եզակի ոլորտներից է, որում հատկացումների որոշակի՝ 2.8 մլրդ դրամի նվազում է արձանագրվել:

Շուրջ 110 մլրդ դրամ ավելի հատկացում է սպասվում տնտեսության ոլորտում ներդրումների առումով: Անցած տարվա 133 մլրդ դրամի դիմաց այս տարի այս ուղղությամբ նախատեսվում է 242 միլիարդի ծախս: Մասնավորապես, այս տարվա 17 մլրդ դրամի համեմատությամբ եկող տարի ոռոգման համակարգին կտրամադրվի 3.3 անգամ ավելի՝ 58 մլրդ դրամ, տրանսպորտին ուղղվող ծախսերն ավելի քան կկրկնապատկվեն՝ 65 մլրդ դրամից հասնելով 135 մլրդ դրամի, որից ճանապարհաշինարարությանը կուղղվի 124.4 մլրդ, այս տարվա 57.5 միլիարդի դիմաց: Ավելի քան 40%-ով նախատեսվում է ավելացնել բնակարանային շինարարությանն ուղղվելիք միջոցները, որի շրջանակներում պետք է լուծվեն երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման խնդիրները:

Իհարկե, ներկայացված թվերը ընդամենը նախագծային են և ԱԺ քննարկումների ժամանակ դրանք կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել, այդուհանդերձ, սրանք այն հիմքերն են, որոնց հիման վրա կառուցվելու են ոլորտային հատկացումները:

Նախագծով նաև նախատեսվում է, որ ՀՀ Կենտրոնական բանկը՝ 2020 թ. ընթացքում, օրենքով վերապահված իրավասությունների սահմաններում, դրամավարկային քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելիս կառաջնորդվի 12-ամսյա գնաճի 4 +/-1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում նպատակային ցուցանիշով:

Նշենք նաև, որ կառավարությունը հավանություն է տվել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը: Հարցն այն է, որ օրենքով ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացման մասով ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանված է 2020 թ. հունվարի 1-ը:

Բայց խոչընդոտներ են առաջանում՝ կապված այն հանգամանքի հետ, որ դեռևս ՀՀ-ում համայնքների միավորման գործընթացն ամբողջովին չի ավարտվել, և առկա են մի շարք համայնքներ, որոնք ունեն փոքրաթիվ բնակչություն, և ներկայիս օրենքի ամբողջ ծավալով ուժի մեջ մտնելու պարագայում ֆինանսական համահարթեցման դոտացիաների բաշխման հաշվարկները ցույց են տալիս, որ կլինեն համայնքներ, որոնց կհատկացվի պակաս, քան 2016-ին փաստացի հատկացված դոտացիաները: Ուստի, վերը նշված հարցերը կարող են կարգավորվել համայնքների միավորման գործընթացն ամբողջովին ավարտելուց հետո, իսկ ՀՀ համայնքների միավորման գործընթացը նախատեսվում է ամբողջովին ավարտել 2021-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում