ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ինտեգրման և մակրոտնտեսության հարցերի նախարարի պաշտոնում՝ հաղորդում է TASS-ը:
ԵՏՀ-ն օգոստոսին հայտնել է, որ Գլազևն այդ պաշտոնում կփոխարինի Տատյանա Վալովային: Նրա թեկնածությունը հաստատել են Եվրասիական տնտեսական միության կառավարությունների ղեկավարները, թեկնածությունը հաստատման համար ներկայացվել էր Երևանում հոկտեմբերի 1-ին կայացած նիստի ժամանակ: Վալովայան օգոստոսի վերջին ղեկավարում էր Ժնևում ՄԱԿ-ի գլխավոր շտաբը՝ այդ պաշտոնում փոխարինելով դանիացի Միխայիլ Մելլերին: