Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

27×20․ «Հոկտեմբերի 27» – Վազգեն Սարգսյանի ճակատագրական սխալը

Խորհրդարանի 1999-ի ընտրություններից առաջ երկրում ստեղծվել էր վտանգավոր իրավիճակ։ Այլևս տեղին չէր խոսել իշխանության միասնականության մասին։

Վազգեն Սարգսյանը, որը ստանձնել էր ՀՀԿ առաջնորդությունը, ընտրություններին մասնակցում էր Կարեն Դեմիրճյանի ՀԺԿ-ի հետ՝ «Միասնություն» դաշինքով։ Սա հայ իրականության մեջ աննախադեպ դաշինք էր, որն այդ իրավիճակում լուծում էր մի քանի առանցքային խնդիր։

Նախ՝ այն ուշագրավ էր այն իմաստով, որ դաշինք էին կազմում իշխանության առանցքային գործիչներից մեկը ու ընդամենը մեկ տարի առաջ տեղի ունեցած նախագահական ընտրություններում ընդդիմության հիմնական թեկնածուն։ Ի դեպ, հենց այս փաստն էլ հուշում էր, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանությունը կորցրել է միասնականությունը, ու այլևս հնարավոր չէր խոսել այն տանդեմի սուբյեկտության մասին, որն ընդամենը մեկ տարի առաջ իրականացրել էր իշխանափոխություն՝ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հարկադրելով հրաժարական։

Մյուս կարևոր հանգամանքն այն էր, որ «Միասնություն» դաշինքը յուրօրինակ քաղաքական-գաղափարական պլատֆորմ ուներ՝ իր մեջ ամփոփելով Հայաստանի վերջին 25 տարիների ձեռքբերումները։ Լուրջ հիմքեր էին ստեղծվում Հայաստանում դասական պահպանողական ուժի ձևավորման համար, մանավանդ որ Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի խարիզման նպաստում էր դրան։ Տանդեմի քաղաքական արդյունավետությունը նրան դարձնում էր ընտրական գործընթացի ֆավորիտ՝ ըստ էության, դուրս դնելով քաղաքական մրցակցությունից։ Մյուս բոլոր քաղաքական ուժերը հարկադրված էին պայքարել երկրորդ տեղի համար։

Սակայն շատ ավելի էական էր «Միասնություն» դաշինքի ընկալումը հասարակության կողմից ու քաղաքական այն համատեքստը, որտեղ կայանում էր Սարգսյան-Դեմիրճյան տանդեմը։ Հասարակությունը՝ նույնիսկ ենթագիտակցական մակարդակում, «Միասնությունը» համարում էր հայաստանակենտրոնության խորհրդանիշ ու քաղաքական գործիք, որի միջոցով իշխանությունից հնարավոր է հեռացնել այսպես կոչված՝ ղարաբաղյան կլանին։ Վստահաբար կարելի է պնդել, որ ընտրություններում «Միասնությունը» համոզիչ հաղթանակ տարավ ոչ միայն իր առաջնորդների բարձր վարկանիշի, այլ նաև այն բանի շնորհիվ, որ նրան քվե տվողներն անվստահություն էին հայտնում նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

1999-ի խորհրդարանական ընտրությունների մյուս առանձնահատկությունն այն էր, որ իշխանությունում տարբեր բևեռների առկայությունը փոխզսպումների որոշակի ստատուս-քվո էր ձևավորել, ինչը թույլ տվեց անցկացնել օրինակելի ընտրություններ, որոնց արդյունքներն ընդունվեցին հասարակության կողմից։

1998-ի իշխանափոխության մյուս առանցքային ֆիգուրանտները խորհրդարանական ընտրություններում գործում էին Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան տանդեմի դեմ․ Քոչարյանն անթաքույց աջակցում էր ՀՅԴ-ին, Սերժ Սարգսյանը՝ ՕԵԿ-ին ու «Հզոր հայրենիքին», Սամվել Բաբայանը՝ «Իրավունք և միաբանություն» դաշինքին։ Այս բոլոր քաղաքական ուժերը՝ բացառությամբ ԱԺ-ում չհայտնված «Հզոր հայրենիքի», նոր խորհրդարանում հայտնվեցին քաղաքական փոքրամասնության կարգավիճակում, ինչը Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Սամվել Բաբայանի եռյակի քաղաքական ֆիասկոյի դրսևորում էր։

«Միասնություն» դաշինքի համոզիչ հաղթանակը ենթադրում էր 1998-ի նախագահական ընտրությունների քաղաքական հետևանքների չեղարկում, այլ խոսքով՝ ճանապարհ էր հարթվել Ռոբերտ Քոչարյանի հեռացման համար, որը, իր իսկ խոստովանությամբ, հայտնվել էր «անգլիական թագուհու» կարգավիճակում։

Վարչապետի պաշտոնում նշանակված Վազգեն Սարգսյանն ուժեղ անհատականություն էր և հետընտրական շրջանում նրան որոշակիորեն խանգարեց քաղաքական ինքնավստահությունը, որը բնորոշ է խարիզմատիկ առաջնորդներին։ Սարգսյանն, ըստ ամենայնի, որոշել էր փուլային տարբերակով լուծել իշխանության հարցը և իր կառավարությունում հանդուրժեց Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի շրջապատում գտնվող այլ գործիչների ներկայությունը։ Սերժ Սարգսյանը, իհարկե, կորցրեց սուպերնախարարի կարգավիճակը, սակայն պահպանեց ԱԱ նախարարի պաշտոնը։

Վստահաբար, Վազգեն Սարգսյանը սայթաքեց, այս դեպքում՝ ճակատագրորեն։ Նա «Միասնություն» դաշինքի համոզիչ հաղթանակը կապիտալիզացնելու փոխարեն՝ իր կառավարությունն, ըստ էության, ականապատեց Քոչարյանի մի քանի ներկայացուցիչներով։

Ղարաբաղյան կլանը կապիտուլացվելու փոխարեն՝ վերադասավորվելու ու ռևանշի հնարավորություն ունեցավ, մանավանդ որ Մոսկվայում ոգևորված չէին Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան առանցքով ուժեղ իշխանության ձևավորման հեռանակարով։

Հասունանում էր աննախադեպ ոճրագործությունը, որը, սակայն, գալիս էր խմբագրելու 1999-ի խորհրդարանական լեգիտիմ ընտրությունների արդյունքները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում