Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Որտեղից է սնուցվում կոռուպցիան. կառավարության կարևոր որոշումը

Կառավարությունը հոկտեմբերի 3-ին հավանության է արժանացրել հակակոռուպցիոն ռազմավարությունը, որով նախատեսվում է ստեղծել կոռուպցիոն հանցագործությունները քննող Հակակոռուպցիոն կոմիտե: Այն կստեղծվի 2021 թվականին, իսկ մինչ այդ, անցումային փուլում, կոռուպցիոն քննությունը կընթանա այսպես ասած՝ ինչպես միշտ: Հակակոռուպցիոն ռազմավարությունը Հայաստանում ինքնին նորություն չէ, որպես երևույթ, սակայն ակնառու է, որ մինչ այդ եղած ռազմավարությունները գոյություն ունեին քաղաքական կամքի բացակայության ռեժիմում: Թե ինչու էր բացակայում քաղաքական կամքը, դա էլ նորություն չէ: Ներկայիս ռազմավարությունը տարբերվելու է նրանով, որ ձևավորվել և ընդունվել է քաղաքական կամքի առկայության պայմաններում, ըստ այդմ, ունի իրագործման բավականին մեծ շանս և հավանականություն: Սակայն խնդրո առարկան ամենևին լոկ կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքը չէ: Հակակոռուպցիոն ռազմավարությունը, ուղղակի թե անուղղակի, իրականացման շրջափուլում շոշափելու է Հայաստանի համար կարևորագույն մի խնդիր՝ տնտեսական ստատուս-քվոն, որից բխում է նաև մի շարք այլ ուղղություններով ռեսուրսային ստատուս-քվոյի հարցը:

Բանն այն է, որ ներկայումս բիզնեսի և քաղաքականության, բիզնեսի և իշխանության տարանջատման քաղաքական կամքի և դրա իրագործման հետհեղափոխական շրջափուլում՝ ընդ որում անկախ իրագործման դինամիկայից և դրա վերաբերյալ հանրության տարբեր գնահատականներից, տնտեսական ստատուս-քվոն ստեղծում է քաղաքական որոշակի մրցակցություն կամ, այլ կերպ ասած՝ կոռուպցիայի դեմ պայքարի դեմ որոշակի ճակատ, որովհետև այդ ստատուս-քվոյում գերակայում են այն ուժերը, որոնց թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական շահերը շոշափելու է կոռուպցիայի դեմ պայքարը: Մինչդեռ, նույն մեթոդներով պայքարել կոռուպցիայի դեմ և թիրախավորել ստատուս-քվոն, ոչ միայն չի ստացվի, այլ կլինի վտանգավոր, որովհետև, ի վերջո, Հայաստանի համար մի շարք առումներով կարևոր է թե՛ ներքին տնտեսա-քաղաքական կայունությունը և արդյունավետությունը, թե՛ արտաքին բիզնես վարկը, իմիջը, գրավչությունը:

Ըստ այդմ, Հայաստանում կոռուպցիայի խորքային խնդիրը՝ իսկ դա լոկ հանցագործությունը, կոռուպցիայի, այսպես ասած, քրեորեն պատժելի դրսևորումները չեն, այլ նաև խորքային մի շարք անկյունաքարեր, պահանջում է այդ երևույթի դեմ պայքարի լայն ռազմավարություն, ոչ միայն պատժիչ, բացահայտող կամ կանխարգելող իրավական և վարչական մեխանիզմների տեսքով, այլ, թերևս, նաև գործողությունների, որոնք կբերեն տնտեսական ստատուս-քվոյի փոփոխության՝ ո՛չ հակատնտեսական, ո՛չ հակաօրինական և ո՛չ հակաիրավական մեթոդներով: Հակառակ պարագայում, կոռուպցիայի սաղարթը արմատախիլ կարվի քաղաքական կամքի և իրավական մեխանիզմների գործադրմամբ, և գուցե նաև արդյունավետ կանխարգելում լինի ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդրումով, սակայն կոռուպցիայի հոգեբանական հիմքը չի հաղթահարվի, որովհետև դրա հիմնական օջախներից մեկը շարունակում է մնալ այն տնտեսական ստատուս-քվոն, որը ձևավորված է այդ կոռուպցիայի հետևանքով կամ արդյունքում: Իսկ դա նշանակելու է ներքին անվերջ լարվածություն, քանի դեռ կա ինտենսիվ պայքար հետևանքի դեմ, սակայն պատճառների խորքային օջախներից մեկը չի լինի վերացված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում