Կերպարվեստի 89-ամյա ուսուցչուհի Աննա անունով կինը՝ Մեծ Բրիտանիայի Սուսեքս կոմսությունից, Շվեյցարիա է մեկնել՝ կամավոր կերպով իր կյանքին վերջ տալու: Ընդ որում, կինը չէր տառապում մահացու հիվանդությամբ: Որպես պատճառ նա մատնանշել է ժամանակակից հասարակության կողմից չընդունվելը, որտեղ տեխնոլոգիաները հաղթում են մարդկությանը: Այս մասին գրում է Daily Telegraph-ը:
«Մարդիկ օտար են դառնում միմյանց նկատմամբ: Մենք վերածվում ենք ռոբոտների, մեր մեջ ավելի ու ավելի քիչ մարդկային վերաբերմունք է մնացել: Ես լողում եմ հոսանքի ընթացքով և չեմ հասցնի մյուսների հետևից: Այսօր ընդունված է ամեն ինչ այլ կերպ անել: Իսկ եթե ես չեմ կարող, ավելի լավ է գնալ»,- մահվանից առաջ ասել է Աննան:










































