Լուրեր
Ո՞ւր էիք դուք, ինչո՞ւ չէիք քննադատում. Քրիստինե Պողոսյանը անուններ է հնչեցնում
  • 16:42
  • 2019-10-03
  • Դիտումներ՝ *

Այսօր Արփինե Հովհանիիսյանին պաշտպանում է Գեւորգ Պետրոյանը, որը 2 ամիս առաջ Ազգային ժողովի ամբիոնից ասում էր կանանց եւ երեխաներին պետք է դաստիարակչական ապտակ տալ։ Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանի խոսքերին։

Լրագրողի հարցին՝ եթե նույնկերպ իր հասցեին արտահայտվեին, ինքը ինչպես կարձագանքեր, պատգամավորն ասաց. «Ես ոչ մեկի անձնական դաշտ չեմ մտել, մի շարունակեք այդպես, այս իսկ պատճառով ինձ նման մեղադրանք մի առաջադրեք, իմ թիմակիցը հասուն տղամարդ է, նրան ուղղեք այդ հարցը, ես ասում եմ՝ ուր էին լրագրողները, երբ Գեւորգ Պետրոսյանը Աժ ամբիոնից ասում էր կանանց եւ երեխաներին պետք է դաստիարակչական ապտակ տալ, ուր էիք, երբ նաիրա Զոհրաբյանը, լինելով Մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախագահ, մարդկանց դուրս էր հրավիրում դահլիճից, ամենավերջին ձեւով անարգում էր մարդու իրավունքները, ես ուզում եմ ամեն ինչին համարժեք պատասխան տաք»։

  • Դիտումներ՝ *