Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Ի՞նչ կա IQOS-ի Heets գլանակների ներսում, նոր բացահայտումներ

Ծխողների շրջանում հեղինակության աճի հետ մեկտեղ մեծանում է ուշադրությունն IQOS-ի հանդեպ գիտնականների, բժիշկների և զանգվածային լրատվամիջոցների կողմից: Հետաքրքրության հետ մեկտեղ՝ առաջանում են հարցեր: Հենց սարքի մասին բավականին շատ տեղեկություններ են հասանելի՝ թե՛ հենց արտադրող ընկերության, և թե՛ բազմաթիվ հետազոտությունների և անկախ աղբյուրների կողմից: Այնուամենայնիվ, Heets գլանակների մասին տեղեկությունները քիչ են: Ինչի՞ց են դրանք պատրաստված: Թութու՞ն է ներսում: Ինչու՞ է գլանակում ֆիլտր տեղադրված: Ֆիլտրում առկա՞ է պլաստիկ, և արդյո՞ք այն չի հալչի:

Ստորև տեսե՛ք

  • Ինչի՞ց է բաղկացած Heets գլանակը
  • Ինչպե՞ս է չորացվում Heets-երի համար նախատեսված թութունը
  • Ինչի՞ց է պատրաստված IQOS գլանակների ֆիլտրը:
  • Ինչպե՞ս են ստացվում Heets գլանակների բուրավետ համերը
  • Ինչի՞ համար է ֆոլգան անհրաժեշտ գլանակների ներսում

 

 Ինչի՞ց է բաղկացած Heets գլանակը

Գլանակը բաղկացած է երկու մասից՝ թութունից և ֆիլտրից: Գլանակի ներսում մի փոքր ավելի քիչ թութուն կա, քան սիգարետում, այն նաև շատ խիտ սեղմված է: Սակայն IQOS տեխնոլոգիան մշակված է այնպես, որ շատ թութուն անհրաժեշտ չէ: Այն ավելի խնայողաբար է օգտագործվում, քանի որ ի տարբերություն սիգարետի, որի դեպքում թութունն այրվում է, իսկ դրա երկու երրորդն ուղղակի վերածվում է մոխրի, IQOS-ը տաքացնում է թութունը:

Heets-երի թութունը տեսողականորեն տարբերվում է սիգարետինից մշակման տեխնոլոգիայով:

Ինչպես են աճացնում Heets-երի թութունը

Գլանակների ներսում հենց նույն թութունն է, ինչ սիգարետում: Երկուսի դեպքում էլ օգտագործվում է երեք տեսակ ՝ Վիրջինիա (Virginia), Բերլեյ (Burley) և Օրիենտալ (Oriental): Տեսակներից յուրաքանչյուրը իր առանձնահատկություններն ու համն ունի: Օրինակ՝ Վիրջինիան թութունի առավել տարածված տարատեսակն է: Այն զբաղեցնում է թութունի համաշխարհային արտադրության 70%-ը: Այն ունի ամենաթեթև և քացր բույրը, քանի որ տերևներում պարունակվում է մեծ քանակությամբ գլյուկոզա: Հիմնականում այս տեսակն աճեցվում է Բրազիլիայում և ԱՄՆ-ում:

Բերլեյը (կամ Բերլին) – թութունի տեսակներից ամենախիտն է: Հենց այս տեսակն է համին ավելացնում դառնություն ու հագեցվածություն: Շաքարի պարունակությունն այս տեսակում ցածր է, իսկ նիկոտինի պարունակությունը՝ բարձր: Բերլին սիգարների հիմնական բաղադրիչն է:

Օրիենտալ – թութունի այս տեսակն ամենաբուրավետն է: Հիմնականում աճեցվում է արևոտ միջերկրածովյան երկրներում` Թուրքիայում և Հունաստանում, Բալկաններում:

Ինչպե՞ս են չորացնում և ընտրում IQOS-ի համար նախատեսված թութունը

Հասունացած տերևները հավաքում և չորացնում են կամ բնական ճանապարհով, կամ հատուկ չորացնող մեքենաներում: Այդ փուլից էլ սկսվում են սիգարետի և IQOS գլանակների մշակման տարբերությունները: Չորացած տերևներից ընտրում են էլաստիկ, ոչ շատ խիտ տերևները: Արտադրողի ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ թութունի տարեկան բերքի միայն 13%-ն է համապատասխանոււմ գլանակների որակի չափանիշներին: Չորացնելուց հետո գլանակների համար նախատեսված թութունի տերևներից առանձնացվում է փափուկ միջուկը՝ մի կողմ թողնելով ցողունային մասերը, որոնք հետո ավելացվում են սիգարետային խառնուրդներին: Սիգարետի դեպքում հաջորդ քայլը հանդիսանում է թութունի մանր կտրատումը, իսկ IQOS-ի գլանակների դեպքում թութունը մանրեցվում է՝ վերածվելով փոշու: Թութունային փոշին թաթախվում է գլիցերինի և պրոպիլեն գլիկոլի մեջ: Ի դեպ՝ սիգարետային թութունի մեջ նույնպես ավելացվում է պրոպիլեն գլիկոլ: Սա մի թափանցիկ, մի քիչ մածուցիկ նյութ է, որը չունի հոտ: Այն օգտագործվում է սննդի և ծխախոտային արդյունաբերության մեջ և ունի մանրէասպան և խոնավություն  պահպանելու հատկություն:

Սիգարետում և IQOS գլանակներում պրոպիլեն գլիկոլը պաշտպանում է թութունը չորանալուց: Գլիցերինը շատ տարածված բաղադրիչ է կոսմետիկայի, բժշկության և սննդի արդյունաբերության մեջ: Գրեթե յուրաքանչյուր խոնավեցնող քսուք, այդ թվում՝ երեխաների համար նախատեսված, պարունակում է գլիցերին: Այն նաև հանդիսանում շնչառական ուղիների հիվանդությունների համար նախատեսված ինհալացիայի լուծույթների, ինչպես նաև հազի և կոկորդի դեղամիջոցների բաղկացուցիչ մաս: Սննդային գլիցերինը օգտագործվում է կոնֆետների (օրինակ՝ շոկոլադե սալիկներ, զեֆիր, պաստիլա, մարմելադ, իրիս, ցանկացած «փափուկ» շոկոլադ), ինչպես նաև խմորեղենների, տորթերի մաստիկայի, ալկոհոլային լիկյորների, մաստակի և մի քանի հարյուր այլ պրոդուկտների արտադրության մեջ:

Գլանակների թութունը անհրաժեշտ է թաթախել գլիցերինի մեջ, որպեսզի տեղի ունենա աէրոզոլի գոլորշիացում: Առանց դրա գոլորշիացումը շատ թույլ կլինի: Կարող եք ինքներդ փորձել լցնել չոր թութունը թավայի վրա և այն տաքացնել: Ոչինչ տեղի չի ունենա: Բայց եթե նույնիսկ մի քիչ ջուր ավելացնեք, բուրավետ գոլորշի կառաջանա:

Ինչի՞ց է պատրաստված IQOS գլանակների ֆիլտրը:

Առաջին հերթին՝ պարզենք, թե ինչու է ընդհանրապես գլանակներին ֆիլտր անհրաժեշտ: Չէ՞ որ չկա այրում, ծուխ և խեժ, ի՞նչն է պետք ֆիլտրել: Ֆիլտրի հիմնական գործողությունը կայանում է աէրոզոլը մինչև ներքաշելու համար հարմար ջերմաստիճան սառեցնելը և դրանից խոնավության ավելցուկը հեռացնելը: Ֆիլտրն ինքին նման չէ սիգարետի ֆիլտրի: Սիգարետի դեպքում ֆիլտրը պետք է մաքրի ծուխը գոնե մեծ մասնիկներից և այրման պրոդուկտներից՝ մոխրից, մրից, այրված թղթի և թութունի մնացորդներից: IQOS գլանակներում ֆիլտրը բաղկացած է երեք տարրերից՝ երկու ացետատային օղակ ուղղակի ֆիքսում և ամրացնում են գլխավոր մասնիկը՝ պոլիլակտիդային ֆիլտրը:

Ֆիլտրում ամենակարևոր բաղադրիչը բիոպոլիմերային շերտն է: Եթե այն շրջենք, այն նման կլինի բարակ թաղանթի: Այն պատրաստված է պոլիլակտիդից, որը ստացվում է պոլիլակտիկ թթվից (որն իր հերթին ստացվում է եգիպտացորենի օսլայից և շաքարեղեգից):

Միայն բնական նյութեր պարունակելու շնորհիվ պոլիլակդիդը կենսաբաշխելի է: Կոմպոստավորվելիս այն 1-3 ամսվա ընթացքում ամբողջովին վերածվում է ածխաթթու գազի և ջրի: Պոլիլակտիդը նաև լայնորեն կիրառվում է բժշկության մեջ (օրինակ՝ ինքնաներծծվող վիրաբուժական թելերի պատրաստման համար) կամ կենսաբաշխելի սպասքի արտադրության ընթացքում: Երբ ֆիլտրը ներքաշում է աէրոզոլի ավելորդ խոնավությունն ու տաքությունը, բիոպոլիմերային թաղանթը խտանում է և մի քիչ մգանում: Սա պոլիլակտիդի սովորական ռեակցիան է տաք խոնավության հետ շփմանը: Շատերին հետաքրքրում է այն հարցը, թե արդյոք ֆիլտրն այդ ընթացքում չի արտադրում վնասակար նյութեր: Պատասխանն է՝ ոչ: Առաջին հերթին ֆիլտրը պատրաստված է ոչ թե պլաստիկից, այլ օրգանական նյութերից, որոնք լուծվում են ջրում և ածխաթթու գազում: Երկրորդ, պոլիլակտիդի առաջացման ջերմաստիճանը սկսվում է 250⁰С-ից: Աէրոզոլի ջերմաստիճանը մի քանի անգամ ցածր է, այլապես այն ուղղակի անհնար կլիներ ներքաշել: Փորձեք եռացող թեյնիկի վրա շնչել: Ավելի ճիշտ՝ փորձեք աչքի լորձաթաղանթի այրվածքներ չստանալ: Եվ այդ այն դեպքում, երբ եռացող ջրի ջերմաստիճանն ընդամենը 100⁰С է:

Ինչպե՞ս են ստացվում Heets գլանակների բուրավետ համերը  

Heets գլանակնրերը ունեն 3 մաքուր թութունի համ (Amber, Bronze, Yellow) և 3 բուրավետ համ (Purple, Green Zing, Turquoise). Հաճախ հարց է առաջանում այն մասին, թե ինչպես են գլանակներում լրացուցիչ համեր ավելացվում՝ մենթոլ, ցիտրուս, անտառային հատապտուղներ: Արոմատիզացիան տեղի է ունենում ոչ թե թութունը բուրավետ նյութերի մեջ թաթախելու շնորհիվ, այլ ֆիլտրում տեղադրված հատուկ բուրավետ թելի շնորհիվ: Այսինքն՝ IQOS-ը տաքացնում է սովորական բնական թութուն: Իսկ հատապտուղների կամ մենթոլի համային բույրն աէրոզոլը ստանում է ֆիլտրով անցնելիս:

Ինչի՞ համար է նրբաթիթեղն անհրաժեշտ գլանակների ներսում

Գլանակի թղթային փաթաթանի ներքին մասը ցողված է ֆոլգայով: Այն չունի ինչ-որ գաղտնի գործառույթ, այլ ուղղակի պաշտպանում է գլանակները, որպեսզի դրանք հնարավոր չլինի վառել կամ փորձել սիգարետի նման ծխել:

Աղբյուրը՝ unian.net

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում