Կառավարությունը դադարեցրեց Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի նախկին 7 ֆուտբոլիստի տարկետումը պարտադիր զինվորական ծառայությունից: Որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 3-ի նիստում: Ըստ հիմնավորման, ֆուտբոլիստներն այլևս ՀՀ մինչև 19 տարեկանների հավաքականի անդամներ չեն: Ահա նրանք.
Դանիել Արթուրի Պետոյան (ծնված` 2000 թվականի օգոստոսի 3-ին),
Հարություն Աբրահամի Հարությունյան (ծնված` 2000 թվականի հուլիսի 9-ին)
Սարգիս Գագիկի Սարգսյան (ծնված` 2000 թվականի հուլիսի 8-ին)
Էդիկ Գագիկի Կիրակոսյան (ծնված` 2000 թվականի նոյեմբերի 11-ին)
Էդգար Գուրգենի Ենգիբարյան (ծնված` 2000 թվականի հոկտեմբերի 19-ին)
Գեղամ Սիմոնի Սիմոնյան (ծնված` 2000 թվականի սեպտեմբերի 9-ին)
Դավիթ Գագիկի Գրիգորյան (ծնված` 2000 թվականի հուլիսի 25-ին):