Ուկրաինայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կարող է գլխավորել իտալական «Միլան» ակումբը:
Այս մասին գրում է Sky Italia-ն: Շևչենկոն հանդիպում է ունեցել «Միլան»-ի մարզական տնօրեն Պաուլո Մալդինիի հետ: Ուկրաինացին, ով ժամանակին հաջողությամբ է հանդես եկել իտալական ակումբի կազմում, պատրաստ է գլխավորել թիմը, սակայն մի պայմանով. Շևչենկոն կարող է ակումբ տեղափոխվել նոյեմբեր ամսվա ավարտին, երբ Ուկրաինայի ընտրանին Եվրո-2020-ի որակավորման փուլում կանցկացնի որոշիչ երկու խաղերը:
Անդրեյ Շևչենկոն հանդես է եկել Կիևի «Դինամո», անգլիական «Չելսի» և իտալական «Միլան» ակումբներում: Ուկրաինայի ազգային թիմի գլխավոր մարզիչն է 2016 թվականից: