Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Սասուն Միքայելյանը բաց չթողեց պահը. «թավշյա» ակնարկ իշխող ուժին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը լրագրողների հետ զրույցում իր խմբակից պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ պաշտպանության և ազգային անվտանգության, ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի անունից ներողություն է խնդրել նախկին արդարադատության նախարար և ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանից: Խոսքը վերաբերում է նախօրեից բավականին մեծ համացանցային աղմուկի առարկա դարձած արտահայտությանը, որ Անդրանիկ Քոչարյանն արել էր Արփինե Հովհաննիսյանի հասցեին:

Միքայելյանի հայտարարության առումով հետաքրքիրը նաև այն է, որ գրեթե զուգահեռ լրագրողների հետ իր զրույցում Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել իր հայտարարությունների համար: Ահա հատկապես այդ ֆոնին Սասուն Միքայելյանի ներողությունը անշուշտ բացի այսպես ասած քաղաքավարական-բարոյական հարթությունից, ուշագրավ է դառնում նաև քաղաքական հարթության վրա:

Անկասկած է, որ Անդրանիկ Քոչարյանի աղմուկ հանած հայտարարությունները եղել են բավականին անհաջող և վիրավորական: Միաժամանակ առավել ցավալի է այն, որ հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում մենք գործ ունենք խիստ տարածված մշակույթի, և դրա հանդեպ նաև քննադատական ընտրովի մոտեցումների հետ, ինչը հուշում է, որ արժեքային, մշակութային խրատական «դիսկուրսը» ծագում է միայն քաղաքական նպատակահարմարության, ոչ թե արժեհամակարգի և մտածողության բերումով: Միաժամանակ սակայն, դա երբեք չի կարող լինել որևէ առանձին դրվագի կամ դեպքի արդարացում կամ «ալիբի»: Սակայն սա իհարկե առանձին խոսակցության առարկա է: Վերադառնալով Սասուն Միքայելյանի ներողությանը, ապա այստեղ թերևս էական նշանակություն ունի այն քաղաքական դիրքավորումը, որ «Իմ քայլը» խմբակցության ներսում առկա է թե Սասուն Միքայելյանի, թե Անդրանիկ Քոչարյանի առումով:

Պետք է նկատել, որ խոսքը երկու պատգամավորի մասին է, որոնք գործում են պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության, կամ այլ կերպ ասած ուժային բլոկի տիրույթում, ամեն մեկը յուրովի կարգավիճակով: Միաժամանակ, բավականին վաղ դրսևորված նշաններից և մամուլի հրապարակումներից հայտնի է Սասուն Միքայելյանի քաղաքական այսպես ասած որոշակի առանձնացվածությունը թե խմբակցությունում, թե Քաղպայմանագիր կուսակցությունում: Ահա այդ համատեքստում, ԵԿՄ նախագահ Միքայելյանն անշուշտ օգտագործում է առիթը թե այսպես ասած քաղաքական մշակույթի դրսևորման առումով միավոր հավաքելու, թե նաև առիթն օգտագործում քաղաքական տողատակի իմաստով «թավշյա» ակնարկ անելու համար, ոչ միայն ուժային բլոկում գործող իր թերևս մրցակից Անդրանիկ Քոչարյանի, այլ նաև ընդհանրապես «Իմ քայլը» խմբակցության և իշխող ՔՊ թիմի նկատմամբ միավոր հավաքելու տեսանկյունից: Հերթական դրվագը ևս մեկ անգամ դրսևորում է կառավարող քաղաքական ուժի ներսում առկա մի կողմից օբյեկտիվ՝ հեղափոխության պրոցեսով և դրա արդյունքում ձևավորված լինելու հանգամանքով առկա քաղաքական բյուրեղացման խնդիրը, մյուս կողմից հերթական անգամ դրսևորում դրա լուծման օբյեկտիվ անհրաժեշտությունը, քանի դեռ խնդիը գտնվում է առկայության օբյեկտիվ ռեժիմում և չի վերածվել ներքաղաքական կամ ներիշխանական սուբյեկտիվ արատի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում