Tuesday, 19 03 2024
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․
4 միլիոն եվրո․ Մանրամասներ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրից
2023 թվականի Հայաստանի լավագույն մարզիչը
22:30
Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Փառահեղ խայտառակությունից հետո․ Փաշինյանը չի՞ սիրում երեխաներին

Երևանի «Ուրարատու» (նախկին «Բանանց») ակումբի սեփականատեր Ջևան Չելոյանցը նախօրեին հնչեցրեց գնահատականներ, որոնք ոչ միանշանակ արձագանք ստացան հասարակության շարքերում: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, ՀՀ կառավարությանը քննադատելուց զատ Չելոյանցը վիրավորական արտահայտություն էր հնչեցրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի հասցեին, որը «Բանանց» ֆուտբոլային ակումբի սան է: Չելոյանցի ասուլիսից ստացված տպավորությունն այնպիսի է, որ այս ակումբը ֆունդամենտալ քայլեր է կատարել և շարունակում կատարել հայկական ֆուտբոլում, սակայն ֆուտբոլի ֆեդերացիան և ՀՀ կառավարությունը համարժեք արձագանք չեն ցուցաբերում: «Երբ մենք մարզադաշտում վերականգնողական աշխատանքներն ավարտեցինք, լուսավորություն և այլն, դիմեցինք կառավարությանն ու խնդրեցինք թեթևացնել մեր հարկային ծանրաբեռնվածությունը։ Եղավ կառավարության նիստ, բացատրեցինք, որ մենք առևտրի կենտրոն չենք, ոչ էլ կարի արտադրամաս ենք, ու շահույթ չենք հետապնդում։ Մենք լուսավորություն ենք տեղադրում ու հետո պետք է վճարենք էլեկտրաէներգիայի ծախսի համար։ Ազատեք մեզ հարկերից, չէ՞ որ նախևառաջ այս ամենը մենք երեխաների համար ենք անում։

Ոչ միայն երեխաների, նաև երկրպագուների։ Հաճելի է, երբ երեկոյան մարզադաշտ ես հաճախում ու առկա է լուսավորություն։Կառավարությունը մեր խնդրանքը մերժեց ու մենք, իհարկե, շարունակեցինք վճարել հարկերը։ Ես դրան նորմալ վերաբերվեցի, բայց զարմանքս շատ մեծ էր, երբ օրեր անց նման արտոնություն տվեցին բիզնեսմեններից մեկին։ Հայկական չափորոշիչների համաձայն՝ խոշոր բիզնեսմենի։ Այդ ժամանակ ես հեռուստատեսությամբ ասացի, որ Փաշինյանի կառավարությունը բիզնեսմեններին ավելի շատ է սիրում, քան՝ երեխաներին։ Ես դա նորից եմ կրկնում»,- ասել էր Չելոյանցը:

Նշենք որ ֆուտբոլի ակադեմիան, որը գտնվում է «Ուրարտու»-ի տրամադրության տակ ի սկզբանե կառուցվել է ՖԻՖԱ-ի տրամադրված միջոցներով: Այնուհետև այս մարզաբազայում աշխատանքներ են տարվել նաև ակումբի նախկին սեփականատեր Օլեգ Մկրտչյանի միջոցներով: Պարբերաբար աշխատանքներ է իրականացրել նաև ֆուտբոլի ֆեդերացիան: Այո Չելոյանցը տեղադրել է լուսարձակներ, իրականացրել այլ աշխատանքներ, բայց․․․: Ո՞ւր է արդյունքը: Ինչի համար պետք է ՀՀ կառավարությունը արտոնություն տա, կամ հարկերից ազատի Չելոյանցի ակումբին: Թիմ ունենալը բնականաբար ենթադրում է ծախսեր ներդրումներ: Այսօր Հայաստանում առկա բոլոր ֆուտբոլային ակումբները շահույթ չեն ստանում: Ի տարբերություն մյուս ակումբների սակայն «Ուրարտուն» տարիներ շարունակ աչքի է ընկել և հիմա էլ ընկնում է խայտառակ արդյունքներով: Մինչև ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 8-րդ տուր «Երևանի» հետ հանդիպումը «Ուրարտուն» 14 խաղում անընդմեջ հաղթանակ չէր տարել: Այս տարվա հուլիսին Երևանի «Բանանցը», որը դեռ չէր անվանափոխվել «Ուրարտու» Եվրոպա լիգայի խաղարկության առաջին փուլում սեփական հարկի տակ 0:5 հաշվով զիջել էր սերբական «Չուկարիկչիին»: Այս թիմերի միջև առաջին խաղում էլ հայկական ակումբը պարտվել 3:0 հաշվով: Ու փաստորեն, երկու հանդիպումների արդյունքով «Բանանցը» 0:8 հաշվով պարտվել էր կարգով ոչ այնքան բարձր թիմին: Վերջին տարիներին «Բանանցի»՝ եվրագավաթներում տապալվելը սովորական երևույթ է դարձել, բայց, ինչպես ընդունված է ասել, ամեն ինչին չափ ու սահման կա: Անցյալ տարի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցը» երկու հանդիպումների արդյունքում 1:5 հաշվով զիջել էր բոսնիական «Սարաևոյին»: Եվրոպա լիգայի 2016/2017 թթ. խաղարկության որակավորման առաջին փուլում «Բանանցը» երկու հանդիպումների արդյունքում նույն՝ 1:5 հաշվով պարտվել էր կիպրական «Օմոնիային»: 2014 թվականին արդեն Չեմպիոնների լիգայի խաղարկության նախնական փուլում Հայաստանի չեմպիոն «Բանանցը» երկու հանդիպումների արդյունքում զիջել էր Եվրոպայի ամենաթույլ ակումբներից մեկին՝ անդորրական «Սանտա Կոլոմային»: Ընդ որում, հաղթական գնդակը «Բանանցի» դարպասը ուղարկել էր սիրողական թիմի դարպասապահը: 2011 թվականին «Բանանցը» Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում պարտվել էր վրացական «Ռուսթավիին»: 2010 թվականին նույն մրցաշարի առաջին փուլում հայկական ակումբը երկու հանդիպումների արդյունքում 0:4 հաշվով պարտվել էր կիպրական «Անորտոսիսին», իսկ 2009 թվականին 0:3 հաշվով՝ բոսնիական «Շիրոկի Բրիեգին»: 2008 թվականին Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլում երկու հանդիպումների արդյունքում 0:10 հաշվով ջախջախվել էր ավստրիական «Զալցբուրգից», իսկ 2007 թվականին 1:5 հաշվով՝ շվեյցարական «Յանգ Բոյզից»: 2006 թվականին էլ երկու հանդիպումների արդյունքում «Բանանցը» Եվրոպա լիգայի առաջին փուլում պայքարից դուրս էր մնացել՝ զիջելով վրացական «Ամերիին»:

Վերջին անգամ հայկական այս թիմը եվրագավաթների խաղարկությունում հաջողության է հասել 2005 թվականին՝ որակավորման առաջին փուլում հաղթահարելով վրացական «Լոկոմոտիվի» արգելքը: Ոմանց համար ներկայացված վիճակագրական տվյալները կարող են ձանձրալի, նույնիսկ նյարդայնացնող լինել, բայց սա այն դեպքն է, երբ ուղղակի անհրաժեշտ է իրականությանը բաց աչքերով նայել:«Ուրարտուն» մեր այն բացառիկ ակումբներից է, որը ունի հիանալի ենթակառուցվածքներ, մանկապատանեկան թիմեր: Դուստր թիմերի գլխավոր նպատակն է հիմնական թիմին որակյալ կադրեր մատակարարելը: Ո՞ւր են այդ կադրերը: Այսօր «Բանանցի» կազմում կա՞ ակումբի մարզադպրոցի սան, որի խաղը տպավորում է: Իհարկե չկա: Չելոյանցը շարունակ նշում է, որ իր ակումբի սաները կազմում են պատանեկան հավաքականների կորիզը: Այդ պատանեկան հավաքականները տարիներ շարունակ գերխոշոր հաշիվներով խայտառակ պարտություններ են կրում միջազգային ասպարեզում: Կարճ ասած գնալով «Բանանցի» դպրոց երեխաները ըստ էության ֆուտբոլիստ չեն դառնում:

Ու սա նշանակում է, որ Փաշինյանը չի սիրում երեխաներին: Պարզապես ծիծաղելի է: «Բանանցի» կորիզը կազմում են դրսից հրավիրված «խոպանչիները», որոնք ևս ոչնչով աչքի չեն ընկնում: Այսօր վստահաբար կարող ենք ասել, որ երկար տարիներում «Բանանցում» կատարված աշխատանքները ոչ մի արդյունք չեն տվել: Նշենք նաև, որ եվրագավաթների խաղարկությունը ակումբների մակարդակը որոշելու հիմնական ինդիկատորն է: Այո, «Ուրարտուն» ունի գեղեցիկ մարզադաշտ, որակյալ խաղադաշտեր, բայց երբ չկա ֆուտբոլ, ո՞ւմ են դրանք պետք: Արդյոք նման վիճակագրություն ունեցող ակումբը և նրա սեփականատերը կարող է Կառավարությունից արտոնություններ խնդրել: Արդյո՞ք նման վիճակագրություն ունեցող ակումբի սեփականատերը կարող է «մուննաթ» գալ ուրիշների վրա:

Հարցերի պատասխանը թողնում ենք ընթերցողի հայեցողությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում