«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան Եվրոպա լիգայի խաղարկության խմբային երկրորդ փուլի «Վոլֆսբերգերի» հետ խաղին ընդառաջ խոսել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանի մոտ սովորական մկանային լարվածություն է: Մենք նրան հանգստանալու հնարավորություն էինք տվել «Ատալանտայի» դեմ խաղում: Վնասվածքը եղավ «Լեչեի» հետ հանդիպման ժամանակ: Դրանից առաջ սակայն Մխիթարյանը լավ էր զգում»,- նշել է «Ռոմայի» գլխավոր մարզիչը: