Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

400 հազարից մինչև 30 միլիոն. «Սանիթեք»-ը պարտք է նաև մոտ 6 տասնյակ մատակարարների

Պարզվում է՝ «Սանիթեք» ընկերությունը չի վճարել ոչ միայն իր աշխատակիցների աշխատավարձերը, այլև մի քանի տասնյակի հասնող մատակարար ընկերությունների միլիոնավոր դրամներ է պարտք։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասացին հենց մատակարար ընկերությունների սեփականատերերը, որոնք այս օրերին փորձում են ճանապարհներ գտնել ընկերությունից իրենց հասանելիք գումարները ստանալու համար։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում էլ «Սանիթեք» ընկերության աշխատակիցներն են մե՛կ քաղաքապետարանի դիմաց, մե՛կ կառավարության դիմաց բողոքի ակցիաներ իրականացնում՝ պահանջելով ընկերության կողմից իրենց չվճարված աշխատավարձերը, մինչդեռ քաղաքապետարանից բազմիցս պարզաբանել են, որ իրենք բոլոր անհրաժեշտ փոխանցումները արել են, սակայն ընկերութունը բարեխիղճ չի գտնվել և իր աշխատողների աշխատավարձերը չի փոխանցել։

«Մենք ապրանք ենք մատակարարել իրենց՝ պահեստամասերից սկսած մինչև այլ ապրանքներ։ Մենք պատվերը վերցրել ենք «Սանիթեքից», ապրանքը ներմուծել ու վաճառել ենք իրենց։ Պահեստամասեր ենք մատակարարել, աղբամանների նորոգման պարագաներ։  Մի շրջան իրենք նորմալ վճարում էին, հետո սկսեցին պարտքեր կուտակել, իսկ վերջին 2 ամսվա ընթացքում ընդհանրապես չեն վճարել։ Կոնկրետ իմ դեպքում պարտքը կազմում է 6 միլիոն դրամ, «Արփանիվ» ընկերությանը 24 միլիոն են պարտք, «Նյութրաք» ընկերությանը՝ 27 միլիոն 200 հազար, «էկոավտո» ընկերությանը պարտք են 5 միլիոն 343 հազար, մեկ այլ  մատակարար ընկերության «Սանիթեք»-ը պարտք է 25 միլիոն դրամ, կա 27-30 միլիոնի պարտք։ Մի խոսքով՝ 400 հազարից մինչև 30 միլիոնի կուտակած պարտք կա»,- մեզ հետ զրուցյում ասաց մատակարար ընկերության տնօրենը։

Նրա խոսքով՝ երբ իրենք պահանջում են իրենց գումարները, «Սանիթեք» ընկերությունից իրենց հանգստացնում են, ասում են, որ իրենք քաղաքապետարանին դատի են տվել, ամեն ինչ լավ կլինի, և ում գումարները տան-չտան՝ մատակարարների փողերն անպայման փոխանցելու են։ «Օրումեջ գնում ենք «Սանիթեք»՝ նույն բանն են ասում, ասում են՝ դեռ ոչ մի նորություն չկա, սպասեք, հենց գումարները փոխանցվեն, մենք էլ ձեր գումարները կփոխանցենք։ Բայց ոչ մի հույս չկա։ Իրենք հսկայական պարտքեր են կուտակել, ու չգիտենք, թե մեզ երբ հերթ կհասնի»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ամեն դեպքում իրենք այս պահին ելքեր են փնտրում գումարները հետ ստանալու համար։

«Սանիթեք» ընկերությունը իսկապես մոտ ապագայում դժվար թե կարողանա վճարել այդ միլիոնները, քանի որ ընկերությունը հսկայական պարտքեր ունի նաև բանկերում։ Մեր տեղեկություններով՝ «Սանիթեք»-ը մոտ 8 միլիոն դոլարի հասնող վարկ ունի «Արդշինբանկ»-ում։ Երեկ էլ բանկի աշխատողները «Սանիթեք»-ի տարածքում հաշվառում, գույքագրում են կատարել։ Որոշ տեղեկություններով՝ «Սանիթեք»-ի ամբողջ ունեցածն այս պահին կալանքի տակ է։

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ Երևանի համայնքը 5.3 մլրդ դրամի վնաս է կրել աղբահանության ոլորտում Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց և «Սանիթեք» ընկերության իրավասու անձանց կատարած առերևույթ չարաշահումների հետևանքով։ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով,  178-րդ հոդվածի 3-րդ մասով:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում